Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի նիստում

Հունիսի 23-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի վեցերորդ նիստը՝ «Եվրասիական տնտեսական միությունը. առավելություններն ու հեռանկարները» թեմայով:

Նիստը վարում էին ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը եւ Հայաստանում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: Քննարկմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ Արտակ Դավթյանը, Արմեն Կարապետյանը, Տաճատ Վարդապետյանը, Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի պատգամավորներ Բորիս Ռեզնիկը, Վասիլի Լիխաչովը, Եվրասիական գործարար խորհրդի գործադիր տնօրեն Օլեգ Վելիկորեդչանինը, Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Միխայիլ Դեմիչենկոն, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զարգացման դեպարտամենտի բաժնի վարիչ Զոյա Մորոչկովան, հյուրեր:

Մինչ քննարկման մեկնարկը հյուրերը ծաղիկներ դրեցին Ազգային ժողովի այգում' հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Հայ եւ ռուս խորհրդարանականները կարեւորեցին նման ձեւաչափով հանդիպումները, նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս քննարկելու Հայաստանի' Եվրասիական տնտեսական միությանը միանալուն վերաբերող բազմաթիվ հարցեր: Հյուրերը ներկայացրին տարբեր ոլորտներում սպասվող դրական զարգացումները, որոնք կունենա Հայաստանը ինտեգրումից հետո:

Նիստում քննարկվեցին եվրասիական ինտեգրման գործընթացի շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր եւ համատեղ ծրագրեր: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային հարցերի:

Աղբյուրը՝ parliament.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին• Գերմանիան Հայաստանին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն