ՀԲ–ն Հայաստանին 122.67 մլն դոլար կհատկացնի երեք ծրագրերի ֆինանսավորման համար

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին օգոստոսի 6-ին ստորագրել են 122.67 մլն դոլար ընդհանուր գումարի երեք ոլորտների ֆինանսավորման և վարկային համաձայնագրեր։

Մասնավորապես, Հայաստանը և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը ստորագրեցին 50մլն ԱՄՆ դոլար արժողությամբ «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագիր։ Այդ միջոցները կուղղվեն արտահանման խթանման, ներդրումների ներգրավման կարողությունների և ձեռնարկություններին տրամադրվող որակի կառավարման ծառայությունների հզորացմանը:

Բացի այդ, ՀԲ–ն Հայաստանին կտրամադրի 32,2 մլն դոլարի վարկ' ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի» շրջանակում։ Միաժամանակ, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը կտրամադրի 23 մլն դոլար վարկ, Միջազգային զարգացման ընկերակցությունը' 9,67 մլն դոլարին համարժեք 6,26 մլն հատուկ փոխառության իրավունքի (SDR) չափով վարկ:

«Ծրագրի նպատակն է արոտավայրերի և անասնապահական համակարգերի արտադրողականության բարելավումն ու շարունակական պահպանումը նպատակային համայնքներում, ինչպես նաև ընտրված անասնապահական և բարձրարժեք ագրոպարենային արժեշղթաների արտադրանքի շուկայահանումն ավելացնելը:

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ ստորագրած «Լրացուցիչ ֆինանսավորում Հայաստանի էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության ծրագրի համար» վարկային համաձայնագրով ՀՀ-ին կտրամադրի 40 մլն դոլարի չափով վարկ «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի» շրջանակում:

Ծրագրի նպատակն է հզորացնել էլեկտրահաղորդման ցանցի կարողություններն ու հուսալիությունը:

Հայաստանին, որը Համաշխարհային բանկի անդամ է 1992 թվականից և IDA–ի անդամ' 1993 թվականից, այդ երկու կառույցներն ընդհանուր առմամբ տրամադրել են մոտ 1 961.73 մլն դոլար։

Աղբյուրը՝ minfin.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին• Գերմանիան Հայաստանին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն