Միջազգային համագործակցություն

Prev 1 ... 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 ... 69 Next
Տիգրան Խաչատրյանն աշխատանքային քննարկում է ունեցել Լիլա Փիթրս Յահիայի հետ
14 մարտի 2022   (0)

Մարտի 11-ին, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար տիկին Լիլա Փիթրս Յահիայի գլխավորած պատվիրակությանը:

Վահան Քերոբյանը Դոհայում մասնակցել է AgriteQ 2022 գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսի բացմանը
14 մարտի 2022   (0)

Մարտի 10-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Կատարի Պետության մունիցիպալ կառավարման հարցերի նախարար Աբդալլահ բին Աբդալազիզ բին Թրքի ալ Սուբեյհիի հետ մասնակցել է AgriteQ 2022 գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը, որտեղ Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով։

Դոհայում նախանշվում են հայ-կատարական տնտեսական համագործակցության շրջանակները
14 մարտի 2022   (0)

Երկօրյա աշխատանքային այցով Դոհայում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Կատարի առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ, նախարարի պարտականությունները կատարող Սուլթան բին Ռաշեդ ալ Խաթրի հետ։

Դոհայում նախանշվում են հայ-կատարական տնտեսական համագործակցության շրջանակները
10 մարտի 2022   (0)

Երկօրյա աշխատանքային այցով Դոհայում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Կատարի առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ, նախարարի պարտականությունները կատարող Սուլթան բին Ռաշեդ ալ Խաթրի հետ։

Անի Իսպիրյանը մասնակցել է «Կարգավորման ազդեցության գնահատում» դասընթացի վկայականների հանձնման արարողությունը
10 մարտի 2022   (0)

Մարտի 9-ին նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի գործարար միջավայրի բարելավում ծրագրի կողմից կազմակերպված «Կարգավորման ազդեցության գնահատում» կիրառական դասընթացի վկայականների հանձնման արարողությանը։

Տնտեսական նոր իրողություններն ու ծագած մարտահրավերների հաղթահարմանն    ուղղված քայլերը՝ ՀԱԳՄ խորհրդի նիստի օրակարգում
10 մարտի 2022   (0)

Ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված` տնտեսական նոր իրողություններն ու ծագած մարտահրավերների հաղթահարմանն ուղղված քայլերը քննարկվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության՝ մարտի 9-ին կայացած խորհրդի նիստում։

Իրանական ընկերությունները կմասնակցեն Հայաստանում տարանցիկ ճանապարհների կառուցմանը
07 մարտի 2022   (0)

Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինը կառուցողական է որակել իր այցը Հայաստան՝ նշելով, որ Երևանն ու Թեհրանը պայմանավորվել են համատեղ ձեռնարկների շուրջ:

Համաշխարհային բանկը հաստատել է 26․5 միլիոն եվրոյի վարկ՝ Հայաստանի համար
04 մարտի 2022   (0)

Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդն այսօր 26․5 միլիոն եվրոյի վարկ է հաստատել Հայաստանի «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի» (ՊՀԱԾ IV) համար։

Հայաստանից գինիների եւ կոնյակի արտահանումն ամբողջությամբ դադարեցվել է չորս ուղղություններով. հետեւանքներն ու լուծումները
03 մարտի 2022   (0)

Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան արտահանումն ամբողջությամբ դադարեցվել է, քանի որ վճարումների հետ կապված խնդիր է առաջացել, հստակություն չկա։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը։

Սերմերի և տնկանյութի արտադրության և հավաստագրման ոլորտի փորձագետներն ուսումնական այց են կատարել Սլովակիա
23 փետրվարի 2022   (0)

ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» (ԳՀՀԿ) ՊՈԱԿ-ը նախաձեռնել է սերմերի և տնկանյութի արտադրության և հավաստագրման ոլորտի մի շարք փորձագետների ուսումնական այց Սլովակիայի Հանրապետություն, որը տեղի է ունեցել 2021 թ․ սեպտեմբեր-հոկտեմբեր և 2022 թ․ փետրվար ամիսներին։

«Առանց գործարարության աշխույժ մասնակցության անհնար է պատկերացնել տարածաշրջանային արդյունավետ տնտեսական համագործակցություն»․ ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղար
23 փետրվարի 2022   (0)

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն ՀՀ կատարած այցի շրջանակներում փետրվարի 22-ին հյուրընկալվեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գրասենյակում։

Կարեն Անդրեասյանն Իրանի փոխնախագահի հետ քննարկել է տնտեսական, իրավական և քաղաքական ոլորտներին առնչվող մի շարք հարցեր
22 փետրվարի 2022   (0)

Պաշտոնական այցով Թեհրանում գտնվող ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի նստավայրում հանդիպում է ունեցել ԻԻՀ փոխնախագահ Մոհամմեդ Դեղհանիի հետ։

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը` ԵՄ ֆինանսավորմամբ անասնակեր և թռչնակեր է տրամադրել Գյուլագարակ, Վարդաբլուր և Պուշկինո բնակավայրերի 67 ընտանիքների
17 փետրվարի 2022   (0)

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) Եվրոպական միության ֆինանսավորմամբ շարունակում է մարդասիրական աջակցություն տրամադրել Հայաստանի գյուղական բնակավայրերի խոցելի խմբերին, որոնք տուժել են COVID-19 համավարակից։

Ստեղծվեց Հայ-ուկրաինական գործարար խորհուրդ
17 փետրվարի 2022   (0)

Հայ-ուկրաինական գործարար խորհրդի ստեղծման հիմնադիր ժողովը տեղի ունեցավ փետրվարի 16-ին, հեռավար ձևաչափով, որին մասնակցեցին երկու երկրների գործարար շրջանակները համախմբող տարբեր կառույցների ղեկավարներ։

Վահան Քերոբյանը մասնակցել է «Բուխտա Յուգ» մանրածախ և մեծածախ առևտրի կենտրոնի շնորհանդեսին
15 փետրվարի 2022   (0)

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 15-ին մասնակցել է Հայ գործարարների ասոցիացիայի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ կազմակերպված «Բուխտա Յուգ» մանրածախ և մեծածախ բազմապրոֆիլային առևտրի կենտրոնի շնորհանդեսին։

Prev 1 ... 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 ... 69 Next
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն