Միջազգային համագործակցություն

Prev 1 ... 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 ... 69 Next
Միջազգային համագործակցություն. Հայաստանը կմասնակցի «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին
07 ապրիլի 2022   (0)

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև մշակութային և ստեղծագործ ոլորտներում «Ստեղծագործ Եվրոպա ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Հայ-ղազախական առևտուրը 2021-ին աճել է ավելի քան 30 տոկոսով. Ղազախստանի դեսպան
06 ապրիլի 2022   (0)

Չնայած արտաքին գործոնների բացասական ազդեցությանը՝ ապրանքաշրջանառությունը Եվրասիական տնտեսական միության երկրների միջև դինամիկ աճ է արձանագրում:

Հայկական և վրացական կողմերը հետևել են Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետում նոր կամրջի շինարարության ընթացքին
06 ապրիլի 2022   (0)

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի փոխնախագահ Լևան Կուպատաշվիլին հետևել են Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամրջի շինարարության ընթացքին։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին
06 ապրիլի 2022   (0)

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի գլխավորած պատվիրակությանը։

Փոխվարչապետ Մաթևոսյանը Հորդանանի ներդրումների նախարարի հետ քննարկել է համագործակցության նոր հնարավորությունները
31 մարտի 2022   (0)

Հայաստանի փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի ընթացքում, մարտի 30-ին հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության ներդրումների նախարար Խեյրի Ամրին։

ՀՀ ՊԵԿ նախագահն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանին․ Քննարկվել են մաքսային և հարկային ոլորտներում երկկողմ փոխգործակցության հարցեր
31 մարտի 2022   (0)

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։

Ի գիտություն գործարարների
31 մարտի 2022   (0)

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է գործարարներին ծանոթանալ հրամաններում ներկայացված պահանջներին՝ արտահանման և ներմուծման ժամանակ խնդիրներից խուսափելու համար։

Հայաստանի եւ Իրաքի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է 185 մլն դոլար
30 մարտի 2022   (0)

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը մարտի 30-ին հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Դաբան Շադալայի հետ:

Հայ և ռուս գործարարները քննարկել են ապրանքաշրջանառության աճը խթանող համատեղ ծրագրեր
29 մարտի 2022   (0)

«Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար, Երվանդ Թարվերդյանի գլխավորությամբ բիզնես-պատվիրակությունը մեկնել է Սարատովի մարզ։

Քննարկվում է հնարավորությունը, որպեսզի Հայաստանի արտահանողները կարողանան ռուս գործընկերներին ապրանք վաճառել դրամով
23 մարտի 2022   (0)

Հայաստանում արտահանողները ռիսկեր են տեսնում ռուբլիով արտահանում իրականացնելու համար. Հայաստանի և Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունները աշխատում են այս հարցով, արդյունքում կարող է հնարավորություն ստեղծվի, որ Հայաստանից արտահանողները ռուս գործընկերներին ապրանքը վաճառեն հայկական դրամով:

Քննարկվել են ԱԶԲ հետ համագործակցության հեռանկարները
21 մարտի 2022   (0)

Մարտի 18-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրեն Արիֆ Բահարուդինին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը։

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը 20 մլն եվրո գումարով կֆինանսավորի «Երեւանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագիրը
21 մարտի 2022   (0)

Մարտի 21-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գեւորգ Պապոյանի նախագահությամբ հրավիրած արտահերթ նիստում քննարկել է Կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2021թ. նոյեմբերի 24-ին ստորագրված «Երեւանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասինե օրենքի նախագիծը:

Հայաստան-Իրան տնտեսական կապերի վրա չի ազդում. Բադասյանը՝ ադրբեջանցիների կողմից բեռնատարներից մաքսատուրք գանձելու մասին
16 մարտի 2022   (0)

Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանցիների կողմից իրանական բեռնատարներից մաքսատուրք գանձելու հանգամանքը չի ազդում Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունների վրա, իրանական բեռնատարների հոսքը Հայաստան է գալիս նորակառույց ճանապարհով:

Ասիական զարգացման բանկը մտադիր է շարունակել Հայաստանում իրականցվող ծրագրերը
16 մարտի 2022   (0)

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի խորհրդի գործադիր տնօրեն Արիֆ Բահարուդինի գլխավորած պատվիրակությանը։

Արաբական երկրները հետաքրքրված են Հայաստանից մանր և խոշոր եղջերավոր անասունների ներկրմամբ
14 մարտի 2022   (0)

Կատարն ու Քուվեյթը հետաքրքրված են Հայաստանից մանր և խոշոր եղջերավոր անասունների ներկրմամբ: Արդեն գործնականում Հայաստանից նշված երկրներ արտահանողներ կան ու աշխատանքը բավական հեշտացել է Իրանի ցամաքային սահմանով գործընթացը կազմակերպելու պարագայում:

Prev 1 ... 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 ... 69 Next
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն