• Armenianeconomy.com

Անի Իսպիրյանը մասնակցել է «Կարգավորման ազդեցության գնահատում» դասընթացի վկայականների հանձնման արարողությունը

Մարտի 9-ին նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի գործարար միջավայրի բարելավում ծրագրի կողմից կազմակերպված «Կարգավորման ազդեցության գնահատում»  կիրառական  դասընթացի  վկայականների հանձնման արարողությանը։

Դասընթացների մասնակիցների վկայականները  հանձնել են ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալլելոն և ՀՀ Վարչապետի ԿԱԳ վարչության պետ Գեղամ Թովմասյանը:

Նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը շնորհավորել է մասնակիցներին և ավելացրել․  «Ի սկզբանե այս դասընթացը նախատեսված էր էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների կարողությունների զարգացման համար, և ես շատ ուրախ եմ տեսնել, որ այսքան շատ պետական աշխատողներ՝ տարբեր գերատեսչություններից, մասնակցել են ԿԱԳ դասընթացին։ Դա նշանակում է՝ կարևորել են այն ու հետագայում վստահ եմ, որ այս մասնագետներն իրենց աշխատանքով և իրականացրած կարգավորման ազդեցության որակյալ գնահատմամբ, մեծապես նպաստելու են կառավարության կողմից ընդունվող որոշումների որակի վրա՝ ավելի մեծացնելով դրանց արդյունավետությունը»։

Իր բացման խոսքում պարոն Թովմասյանը նշել է․ «Շնորհավորում եմ բոլորիդ ԿԱԳ դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ։ Այս համակարգը իրոք շատ կարևոր համակարգ է երկրում փաստերի վրա հիմնված քաղաքականության մշակման և իրականացման տեսանկյունից։ Հուսով եմ, որ ձեռքբերված գիտելիքներն ու հմտությունները օգտակար կլինեն ամենօրյա Ձեր աշխատանքում»։

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելլոն ողջունելով ներկաներին  նշել է․ «Կարգավորման ազդեցության գնահատումը հաջողությամբ իրականացվում է աշխարհի շատ երկրներում: Մեր նպատակն է տեղայնացնել ԿԱԳ իրականացման միջազգային լավագույն փորձը, աջակցել Հայաստանի պետական կառույցներին և մասնավորապես էկոնոմիկայի նախարարությանը՝ մշակելու համապատասխան իրավական ակտեր և մեթոդական ուղեցույցներ։ Ուրախ ենք, որ ՀՀ կառավարությունը հաստատակամ է և իրականացնում է վճռորոշ քայլեր այս բարեփոխումը կյանքի կոչելու համար»։

2021 թվականի հոկտեմբերից մինչև 2022թ. հունվար ընկած ժամանակահատվածում ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի գործարար միջավայրի բարելավում» ծրագիրը մշակել և անցկացրել է ԿԱԳ կիրառական դասընթաց՝ բաղկացած դասախոսությունների և գործնական աշխատանքների 3 ժամանոց 17 դասընթացներից։ Դասընթացին մասնակցել են տասը գերատեսչությունների 54 աշխատակիցներ։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Գործարարներն իրենց մոտեցումները ներկայացրին ԵՏՀ օրակարգում ներառված հարցերի առնչությամբ• Իրանում քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի համագործակցության հնարավորությունները• ՀՀ դեսպանը և Արևելյան Ատրպատականի նահանգապետը հնարավոր են համարել ՀՀ-ԻԻՀ առևտրաշրջանառությունը 1 միլիարդ դոլարի հասցնելը• Կայացավ ՀԱԳՄ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային հանդիպումը• Քննարկվում է Լեհաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչության ստեղծման հնարավորությունը• «Mitsubishi Heavy Industries Russia» ընկերությունը ցանկանում է գործունեություն ծավալել Հայաստանում• Վահան Քերոբյանը հանդիպել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչների հետ• Քննարկվել են տնտեսության ոլորտում հայ-սիրիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները• Նախարար Քերոբյանն ու ՀՀ-ում Սիրիայի դեսպանը քննարկել են տնտեսության ոլորտում կապերի ամրապնդման հնարավորությունները
горячие новости
• Ռաֆայել Գևորգյանը հանդիպել է «Մանթաշյանց» գործարարների միության անդամների հետ• Գործարարներն իրենց մոտեցումները ներկայացրին ԵՏՀ օրակարգում ներառված հարցերի առնչությամբ• Ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ոլորտները թոթափում են համավարակի հասցրած վնասները. ծավալներն աճել են• ՄՊՀ-ն վարույթ է հարուցել ՀՀ առաքման ծառայություններ մատուցող Globbing, ONEX և Ber-Ber ընկերությունների նկատմամբ• ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանման մասով ՊԵԿ-ը սկսում ե ակտիվ վարչարարություն• Եվրոպական միությունը հաստատել է 14.2 մլն․ եվրո դրամաշնորհի ձևով հատկացման փոխանցումը Հայաստանի Հանրապետությանը• ՊԵԿ նախագահը ՎԶԵԲ երևանյան ներկայացուցչության ղեկավարի հետ քննարկել է ՎԶԵԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերը• Գերմանիան երեք ամիս ունի` ձմեռային գազային ճգնաժամից իրեն փրկելու համար. Bloomberg• Կա «կարմիր գիծ», որից ներքև դրամի արժևորումը ցավոտ է. Վահան Քերոբյան

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն