Դոհայում նախանշվում են հայ-կատարական տնտեսական համագործակցության շրջանակները

Երկօրյա աշխատանքային այցով Դոհայում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Կատարի առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ, նախարարի պարտականությունները կատարող Սուլթան  բին Ռաշեդ ալ Խաթրի հետ։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարն իր գործընկերոջը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության հիմնական ուղղությունները, հայկական արտադրանքը,  արտահանման հիմնական շուկաները,  գերակա ոլորտները (մասնավորապես քիմիական արդյունաբերությունը, մեքենաշինությունը, ոսկեգործությունը և ադամանդագործությունը, թեթև ադրյունաբերությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները)։

Սուլթան  բին Ռաշեդ ալ Խաթրը հետաքրքրվածություն է հայտնել Վահան Քերոբյանի կողմից նշված ոլորտների, ինչպես նաև Հայաստանի անշարժ գույքի ոլորտի նկատմամբ։ Նա նաև կարևորել է սննդամթերքի և պարենային անվտանգության տեսանկյունից ռազմավարական պահուստի առկայությունը որոշակի ժամանակահատվածի համար և առաջարկել համագործակցել այս ուղղությամբ ևս։ 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ստարտափերի զարգացման հարցում համագործակցության հնարավորություններին։ Խոսվել է ոլորտը կարգավորող հուշագրերի ստորագրման անհրաժեշտության մասին։

Հյուրընկալող կողմը համագործակցության պատրաստակամություն է հաստատել ինչպես պետական մակարդակով, այնպես էլ գործարար համայնքի մասնակցությամբ։

Կողմերը միակարծիք են եղել, որ արդյունավետ համագործակցությության համար անհրաժեշտ է որոշել ընդհանուր հետաքրքրությունների շրջանակը  տարբեր ցուցահանդեսների, տոնավաճառների, գործարար համաժողովների, փոխադարձ այցելությունների կազմակերպման միջոցով։

Նշված հարցերը ևս մեկ անգամ քնարկելու նպատակով առաջարկություն է եղել հաջորդ հանդիպումը կազմակերպել Հայաստանում։  

Նախարար Վահան Քերոբյանի՝ Կատարի ներդրումային գործակալության գործադիր տնօրեն Մանսուր ալ Մահմուդի հետ հանդիպման ժամանակ վերջինս պատրաստակամություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ իրականացնել բարձր տեխնոլոգիաների ոլորտում։
 

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն