Սերմերի և տնկանյութի արտադրության և հավաստագրման ոլորտի փորձագետներն ուսումնական այց են կատարել Սլովակիա

ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» (ԳՀՀԿ) ՊՈԱԿ-ը նախաձեռնել է սերմերի և տնկանյութի արտադրության և հավաստագրման ոլորտի մի շարք փորձագետների ուսումնական այց Սլովակիայի Հանրապետություն, որը տեղի է ունեցել 2021 թ․ սեպտեմբեր-հոկտեմբեր և 2022 թ․ փետրվար ամիսներին։

Այցն իրականացվել է ԵՄ ֆինանսավորմամբ և Ավստրիական զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ իրականացվող Հայաստանում «Կանաչ գյուղատնտեսություն» նախաձեռնության (EU-GAIA)» ծրագրի շրջանակներում, Հայաստանում Սլովակիայի Հանրապետության դեսպանության և Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ։

Այցի նպատակն էր ուսումնասիրել սերմնաբուծության ոլորտում Սլովակիայի փորձը, գյուղատնտեսական քաղաքականությունն ու մասնավոր հատվածի գործունեությունը, կատարելագործել հավաստագրողների և փորձարկողների կարողությունները, Հայաստանում կիրառել Սլովակիայի փորձի լավագույն գործիքակազմը, ներկայացնել գիտական, կրթական և գյուղատնտեսությանը վերաբերող նոր ծրագրեր։

Փետրվարի 23-ին տեղի է ունեցել այցի արդյունքների ամփոփումը, որին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը ՀՀ-ում Սլովակիայի Հանրապետության դեսպանի տեղակալ Պավոլ Պոպյակը, ԵՄ կողմից ֆինանսավորվող GAIA ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ծրագրի մասնակիցներ, գիտական կենտրոնների ներկայացուցիչներ։ 

«ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մեծապես կարևորում է Հայաստանում սերմնաբուծության զարգացումը թե՛ պարենային անվտանգության և թե՛ բանջարաբոստանային մշակաբույսերի սերմերը դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանելու տեսանկյունից։ Կարևոր է նաև, որպեսզի ոլորտի մասնագետները ծանոթ լինեն սերմերի աճեցման նորարարություններին և ժամանակակից մոտեցումներին և նման այցերի ու փորձի փոխանակման ընթացքում ձեռքբերված գիտելիքները հետագայում ներդնեն Հայաստանի գիտական կենտրոններում», - իր ողջույնի խոսքում նշել է նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։

GAIA ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսն իր խոսքում նշել է․ «Այս այցերը նպաստում են Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոնի  կարողությունների զարգացմանը: Միևնույն ժամանակ մենք նաև դիտարկում ենք այս կենտրոնին նոր լաբորատոր սարքավորումներով աջակցելու տարբերակները: EU-GAIA ծրագիրն աջակցում է ողջ արժեշղթայի զարգացմանը թե՛ առանձին ֆերմերային տնտեսություններին իրենց արտադրական կարողությունների զարգացման հարցում, թե՛ կառավարական տարբեր կառույցներին, ինստիտուցիոնալ շրջանակը բարելավվելու հարցում»։

Սլովակիայի Հանրապետություն ուսուցման փոխանակման այցի արդյունքում ուսումնասիրվել են սերմերի տեխնոլոգիայի համակարգը, ակադեմիան, գյուղատնտեսական քաղաքականությունն ու մասնավոր ոլորտի փոխկապակցվածությունը վարչական և կառավարման մակարդակներում:

Միջոցառման ընթացքում ԳՀՀԿ-ի տնօրեն Դավիթ Բաբայանը ներկայացրել է ուսուցման այցի արդյունքները և Հայաստանի համար կիրառելի լավագույն գործիքակազմը։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանի և Սլովակիայի համագործակցությունը սերմնաբուծության ոլորտում այցերով չի սահմանափակվի, այլ  կընդարձակվի, իսկ հայ և սլովակ սերմնարտադրողների միջև կհաստատվեն գործնական կապեր։   


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն