Վարչապետը Բուլղարիայի փոխվարչապետի հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևային:

Վարչապետը նշել է, որ դինամիկ բնույթ կրող բարձրաստիճան հանդիպումները նպաստում են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության զարգացմանը և տնտեսական կապերի աշխուժացման նոր հնարավորությունների իրացմանը: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է այս տարի մարտին հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նիստի և դրա շրջանակում գործարար համաժողովի անցկացումը: «Հայաստանը կարևորում է Բուլղարիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ շրջանակում փոխգործակցության խորացումը: Եվրոպական միությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի կարևորագույն գործընկերներից է, և Բուլղարիայի հետ հարաբերությունների ամրապնդումը, Արևելյան Եվրոպայի երկրների հետ փորձի փոխանակումը բխում է այդ տրամաբանությունից», - ասել է կառավարության ղեկավարը՝ երախտագիտություն հայտնելով Բուլղարիային ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արագ վավերացման համար: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Բուլղարիայի հայ համայնքի դերը երկկողմ կապերի ամրապնդման գործում:

Բուլղարիայի փոխվարչապետը ևս նկատել է, որ երկու երկրների միջև բարձր մակարդակի պաշտոնական շփումները և քննարկումները, որոնք վերջին շրջանում բավական ակտիվ են, վկայում են հայ-բուլղարական կապերին փոխադարձաբար տրվող կարևորության մասին: «Բուլղարիան աջակցում է Հայաստանի ժողովրդավարական զարգացման օրակարգին, ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնմանը և պատրաստ է կիսվել բարեփոխումների գործընթացում իր կուտակած փորձով: Պատահական չէ, որ Բուլղարիան ԵՄ երկրների շարքում առաջիններից էր, որ վավերացրեց Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը», - նշել է Եկատերինա Զախարիևան:

ՀՀ վարչապետը և Բուլղարիայի փոխվարչապետն անդրադարձել են Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացին, խոսել ժողովրդավարական բարեփոխումների՝ հակակոռուպցիոն պայքարի, դատաիրավական համակարգի, կառուցվածքային ռեֆորմների գործընթացում փորձի փոխանակման կարևորության շուրջ: Քննարկվել են նաև տարածաշրջանային նշանակության նախաձեռնությունների հեռանկարները:

Զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական կապերի զարգացման հարցեր: Տնտեսական համագործակցության նոր մակարդակ արձանագրելու համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է օդային ուղիղ կապի գործարկումը, որը կնպաստի գործարար շփումների, զբոսաշրջային այցերի ակտիվացմանը, ինչպես նաև հեռանկարային համարել տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում ծրագրերը: Եկատերինա Զախարիևան համակարծիք է եղել ՀՀ վարչապետի հետ՝ նշելով, որ օդային ուղիղ հաղորդակցությունը կխթանի փոխադարձ առևտրային, ներդրումային, զբոսաշրջային կապերի զարգացումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս և վերոնշյալ ուղղություններով առարկայական արդյունքներ արձանագրելուն միտված անելիքների շուրջ:

Կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Վարչապետը երախտագիտություն է հայտնել Բուլղարիայի հավասարակշռված դիրքորոշման համար և ընդգծել, որ Հայաստանը հակամարտության կարգավորումը տեսնում է խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Եկատերինա Զախարիևան վերահաստատել է Բուլղարիայի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում և նշել, որ Բուլղարիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո խաղաղ բանակցային գործընթացին:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

ՀԱԳՄ լուրեր
• Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթում ներմուծման նոր արգելքներ չեն լինի. Reuters• Սենատում սահմանային անվտանգության ֆինանսավորման, Ուկրաինային ու Իսրայելին աջակցության մասին օրինագիծ է ներկայացվել• Սաուդյան Արաբիան որոշել է նվազեցնել նավթի գներն ամբողջ աշխարհում• Ռուսաստանում գել է ստեղծվել, որը երկարացնում է մրգերի պահպանման ժամկետը• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ամանորյա ուղերձը• Արցախից բռնի տեղահանված 220 ընտանիք կհանգրվանի միասնական հարկի տակ․ ՀԱԳՄ նոր նախաձեռնությունը• «2023-ը տնտեսական առումով հաջող տարիներից է»․ ՀԱԳՄ նախագահ• 2024 թվականը կլինի ամենամեծ փլուզման տարին․ ամերիկացի տնտեսագետ • «Հայաստանյան արտադրողները հնարավորություն ունեն հասնելու ցանկացած շուկա»․ Արսեն Ղազարյան
Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն