Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ

Ապրիլի 22-ին «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտը բանակցություններ է վարել Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի հետ։ Դրա  մասին NEWS.am -ին հայտնել են «Ռոսսելխոզնադզոր»-ի մամուլի ծառայությունից։

Իրավասու գերատեսչությունների ղեկավարները Հայաստանից Ռուսաստան միրգ-բանջարեղենի մատակարարումների զգալի աճ են արձանագրել։
Այսպես, ապրիլի 20-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից  ՌԴ է ներկրվել է 20,8 հազար տոննա ապրանք, ինչը 1,9 անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, երբ ներկրվել էր 11 հազար տոննա։ Հայաստանը Ռուսաստան է ներմուծում հիմնականում խաղող, լոլիկ և վարունգ։

Հաշվի առնելով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ «Ռոսսելխոզնադզոր»-ն ապրիլի 22-ից հայկական 4 ընկերությունների, դրանց թվում՝ «Լուլա» ՍՊԸ-ին, «Էկոտավուշ» ՍՊԸ-ին, «Էրփին» գյուղատնտեսական կոոպերատիվին և «Գոլդեն Գաթ» ՓԲԸ-ին թույլատրել է կաթնամթերք մատակարարել Ռուսաստան։

Երկխոսության ավարտին Սերգեյ Դանկվերտը և Արմեն Հայրապետյանը գոհունակություն են հայտնել Ռուսաստանի և Հայաստանի միջև գործարար և առևտրային հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ և վերահաստատել՝ համագործակցությունն առաջընթաց տեմպով զարգացնելու իրենց մտադրությունը։

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Լյուքսեմբուրգում ստորագրվել է «Հայաստան - Դիմակայուն Սյունիք ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը• Վարչապետը անդրադարձավ ռուսական շուկա արտահանվող հայկական արտադրանքի հետ կապված բարդություններին• Հայաստանը բաց է չինական ներդրումների համար. Պապոյանը՝ Չինաստանի դեսպանին• ՀՀ վարչապետը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության զարգացման հետագա քայլերը• Վրացի Ռիչմոնդն ու արաբ Շեյխը նորից հետաքրքրված են Ազատեկի ոսկու հանքով, բայց Վայք համայնքը դեմ է. «Հետք»• ԵԱՏՄ-ում ստեղծվել է համատեղ արդյունաբերական նախագծերի ֆինանսավորման մեխանիզմ• Հայաստանը Վրաստանի պաղպաղակի խոշորագույն 5 մատակարարների շարքում է• Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան - Դիմակայուն Սյունիք ծրագիր» ֆինանսական պայմանագրի ստորագրման առաջարկությանը• ՍԱԶԲ-ի կառավարիչների խորհրդի 27-րդ տարեկան նիստի շրջանակներում Հայաստանում անցկացվեց գործարար համաժողով

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն