ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

 ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող EU4Culture նախագիծը 30 000-ական եվրոյի դրամաշնորհներ է հատկացրել Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության հինգ քաղաքների քաղաքապետարաններին, որոնք EU4Culture տարածաշրջանային քաղաքների ցանցի մաս են կազմում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գյոթե կենտրոնի տարածած հաղորդագրությունից, նպատակն է ամրապնդել այդ քաղաքների Մշակութային զարգացման ռազմավարությունների կայունությունը՝ 2022 թվականին ստեղծված EU4Culture-ի աջակցությամբ: Հինգ քաղաքապետարանների ռազմավարական ծրագրերը կենտրոնացված են իրենց մարզային տնտեսությունների խթանման վրա՝ խթանելով տեղական ստեղծագործական և մշակութային ոլորտների առաջխաղացումը: Նոր շնորհված դրամաշնորհները քաղաքներին հնարավորություն են տալիս կյանքի կոչել իրենց Մշակութային զարգացման ռազմավարության որոշ հատվածներ:

2024 թվականին Չարենցավանի և Սևանի (Հայաստան), Օրհեի (Մոլդովայի Հանրապետություն), Քութայիսիի և Փոթիի (Վրաստան) քաղաքապետարանները նոր շնորհված միջոցները կօգտագործեն տարբեր մշակութային ակտիվություններ իրականացնելու համար՝ գեղարվեստական ​​միջոցառումներ և վերապատրաստումները: Մեկ քաղաքապետարան կստեղծի նաև տեղական մշակույթի վերաբերյալ հանրությանը հասանելի տվյալների բազա:

Այսպիսով, հիմնական շահագրգիռ կողմերի՝ համայնքների և կազմակերպությունների հետ համագործակցության միջոցով քաղաքապետարանները կզորացնեն տեղական մշակութային և ստեղծագործական ոլորտները՝ ընդլայնելով զարգացման հնարավորությունները:

Որպես EU4Culture-ի Տարածաշրջանային Քաղաքների Ցանցի անդամներ, քաղաքապետարանները նաև կկիսվեն իրենց փորձով՝ իրենց մշակութային զարգացման ռազմավարությունները երկրների ներսում և դրանց սահմաններից դուրս իրականացնելու հարցում:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Փաշինյանն ու Ալեքսանդր Թիմանը քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությամբ իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր• ՌԴ-ն նախատեսում է մինչև 2028 թվականը արդիականացնել ՀՀ գազային համակարգը, իսկ մինչև 2038 թվականը՝ երկաթուղային ցանցը• Նոր որոշում. Հայաստանը` որպես դոնոր, Ասիական զարգացման հիմնադրամին կվճարի 1 մլն դոլար• Քննարկվել են ԱՄՆ-ի հետ էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունները• Հայաստանը և Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փորձնական ծրագիր կանցկացնեն• Հայաստանը և Ռուսաստանը քննարկում են ծաղիկների արտահանմանն առնչվող խնդիրը• Սլովակիայի վարչապետը Հայաստանին առաջարկել է միավորել ուժերը միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության համար• Վարչապետը կարևորում է ՄԱԿ-ի տարբեր մարմինների հետ փոխգործակցության շարունակական զարգացումը• Շուտով իրանական ընկերությունը Արմավիրում կգործարկի ամրանների արտադրություն. Դեսպան Մեհդի Սոբհանի

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն