Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Հայաստանի հետ համագործակցում է 2005 թվականից և շարունակում է հանդիսանալ երկրի խոշորագույն բազմակողմ զարգացման գործընկերներից մեկը։ 2023 թվականին ԱԶԲ-ն շարունակել է Հայաստանում իրականացնել խոշոր ծրագրեր և նախագծեր՝ միտված ենթակառուցվածքների զարգացմանը և տեխնիկական աջակցության նախաձեռնությունների կյանքի կոչմանը՝ ներառելով ինչպես ընթացիկ, այնպես էլ նոր նախաձեռնություններ: Հիմնական ձեռքբերումները ներառում են «Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի» կյանքի կոչմանը, Երևանի քաղաքային կենսական նշանակության ճանապարհային ենթակառուցվածքի կառուցմանը նախագիծը ավարտելուն՝ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի (SUDIP) շրջանակներում, որը ներառում էր 23 կմ քաղաքային ճանապարհային կապի կառուցում և քաղաքային երթուղիներ՝ ճանապարհային անվտանգության բարձրացման համար: 2023 թվականի ընթացքում Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի (SSIP) շրջանակներում ավարտվել է ինը դպրոցի շինարարություն, ընթացքի մեջ է տասը դպրոցների նախագծումը և քսան դպրոցի շինարարություն, որոնք ամբողջովին համապատասխանեցվում են սեյսմիկ անվտանգության միջազգային նորմերին:

Ս․թ․ նոյեմբեր ամսին ԱԶԲ-ն 65.17 մլն ԱՄՆ դոլարի վարկ է տրամադրել ՀՀ Կառավարությանը՝ նպատակաուղղված բարելավելու քաղաքային միջավայրը, ճանապարհային ցանցը և խթանել կլիմայի նկատմամբ կայուն ենթակառուցվածքների զարգացմանը մայրաքաղաք Երևանում: Ծրագիրը համահունչ է Փարիզի համաձայնագրի նպատակներին և 40%-ով կբարձրացնի գետերի անցման կարողությունները և ավելի քան 2 կմ-ով կնվազեցնի Իսակովի և Արշակունյաց պողոտաների հիմնական ճանապարհների միջև ճանապարհորդությունը՝ խնայելով ուղևորներին 12 րոպե ժամանակ:

2023 թվականի ընթացքում ԱԶԲ-ն հաստատել է նաև 66,1 միլիոն եվրոյի (72,3 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք) վարկ՝ որպես լրացուցիչ ֆինանսավորում՝ աջակցելու Հայաստանի կառավարությանը սեյսմակայուն դպրոցների կառուցման և սեյսմիկ աղետների ռիսկի կառավարման կարողությունների հզորացման գործում:

Նապխորդ տարի ԱԶԲ-ի և Արդարադատության նախարարության համատեղ ջանքերով Հայաստանում մեկնարկեց «Միջազգային արբիտրաժային ֆորումը»-ի անդրանիկ նիստը։

Կանանց միջազգային օրվա շրջանակում ԱԶԲ-ն և ՀՀ կառավարությունը կազմակերպել են «Աղետների ռիսկի կառավարում» համաժողով՝ «Բոլորի համար և բոլորի կողմից» խորագրով, որտեղ մասնակիցները կիսվել են գենդերային ինտեգրման փորձով և քննարկել ապագա ծրագրերը:

Տարվա ընթացքում տեղի են ունեցել բարձր մակարդակի այցեր և հանդիպումներ ԱԶԲ-ի և Հայաստանի պատվիրակությունների միջև: Հանդիպումների նպատակն էր ընդլայնել համագործակցությունը, գնահատել ընթացիկ ծրագրերի արդյունավետությունը և աջակցել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին։ ԱԶԲ նախագահ Մասացուգու Ասակավայի այցը Հայաստան միտված էր վերահաստատել բանկի հավատարմությունը՝ հօգուտ Հայաստանի զարգացման օրակարգի։

b24.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Ստորագրվել է «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիր» (CAFSEP) դրամաշնորհային համաձայնագիրը• Մայիսի 21-ին ԱՄԷ Աբու Դաբի քաղաքում կայացել է Հայաստան-ԱՄԷ միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստը• ԵԱՏՄ երկրներ արտահանելու համար ՌԴ-ի բաշխած 181,5 հազար տոննա շաքարավազից Հայաստանը կստանա 28 հազար տոննան• Հայաստանը և Ֆրանսիան ստորագրել են քաղավիացիայի ոլորտում համագործակցության ընդլայնման համաձայնագիր• ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 միլիոն եվրոյի համաձայնագիր ստորագրեցին Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար• Հայաստանում անտառները, ջրաճահճային տարածքներն ու լանդշաֆտները կվերականգնվեն Համաշխարհային բանկի աջակցությամբ• Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիր• Երևանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից․ Ուշակով• Իտալական ընկերությունը Քաղաքաշինության կոմիտեին կներկայացնի ժամանակակից տեխնոլոգիայով կառուցվող տների նախագծային առաջարկներ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն