
Անցյալ տարի Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 704 մլն դոլար, իսկ ընդհանուր առմամբ մի քանի տարիների ընթացքում այդ ցուցանիշը աճել է 2-3 անգամ։ Այս մասին ապրիլի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
«Հաշվի առնելով մի շարք ծրագրեր, որոնց շուրջ բանակցում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ, հնարավորություն կա բարձրացնելու այդ ցուցանիշները»,- նշեց նա՝ հավելելով, որ առևտրի աճ է գրանցվել նաև 2024 թվականի հունվար և փետրվար ամիսներին։
Դեսպանը պարզաբանեց, որ քննարկված ծրագրերից մեկը վերաբերում է կապի ոլորտին։
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում՝ կրճատված վճարների տեսքով, այդ թվում՝ տարանցման համար։
«Բացի այդ, օրակարգում է ճանապարհների բարեկարգման հարցը, ինչպես նաև Հայաստանի հետ ապրանքների փոխանակման առևտուր սկսելու հնարավորությունը»,- ընդգծել է Մեհդի Սոբհանին։
news.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться