Հայկական կողմն ուզում է հեշտացնել ապրանքների արտահանումը Իրան։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է Հայաստանի տնտեսական զարգացման ու ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը՝ մեկնաբանելով առեւտրի ու ներդրումների հարցերով հայ- իրանական օպերատիվ խմբի աշխատանքը։
Կողմերը շարունակում են քննարկել փոխշահավետ ներդրումային ծրագրերը, նաեւ մաքսային հսկողության վերաբերյալ մի շարք հարցեր։
Մասնավորապես, վերջերս քննարկվել է ապրանքների ներմուծման համար թույլտվությունների հարցը։ Ցանկացած ապրանք իրանական մաքսատունն անցնելուց առաջ պետք է պետական եզրակացություն ստանա այն մասին, որ դրա ներկրումը չի հակասում իրանական արտադրողների շահերին։
«Հայաստանից մի շարք բեռների համար գործերը հաջողվել է արագացնել։ Մենք սկսում ենք քննարկել ու լուծել նման հարցեր»,- նկատեց Ազիզյանը։
Հնարավոր է արդյոք Հայաստանի համար այդ թույլտվությունների կարգն առհասարակ չեղարկել։ Նման հարցադրում դեռ չկա։ Բայց ամենայն հավանականությամբ, այն կընդգրկվի Իրանի ու ԵՏՄ-ի ազատ առեւտրի մասին համաձայնագրում, բոլոր 5 եվրասիական հանրապետությունների համար, պարզաբանեց փոխնախարարը։
news.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться