Քայլեր են ձեռնարկվում հայկական ալկոհոլային խմիչքները Չինաստան արտահանելու ուղղությամբ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը մայիսի 10-13-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում չին գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության ուղղություններն ու արտահանման նոր հնարավորությունները:

ՍԱՊԾ-ից այսօր տեղեկացրել են, որ Հայրապետյանն ու սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության տեսչության պետ Արման Արարատյանն, ալկոհոլային խմիչքների արտահանման խթանմանն ուղղված երկկողմ համագործակցության զարգացման նպատակով, այցելել են ՉԺՀ սննդի եւ խմորման ոլորտների ազգային հետազոտությունների ինստիտուտ: Ինստիտուտի փոխնախագահ, պրոֆեսոր Վանգ Ձիենի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Չինաստանում գործող ազգային ստանդարտների պահանջները, որոնց համապատասխանության դեպքում  հնարավոր կլինի ոգելից խմիչքների ներմուծումը ՉԺՀ: Չինական կողմը հայ գործընկերներին է տրամադրել թե ալկոհոլային խմիչքների ոլորտում գործող ՉԺՀ ազգային ստանդարտները, թե անվտանգության եւ որակի ցուցանիշների փորձաքննության մեթոդները: Արմեն Հայրապետյանը կաեւևորել է շուկաների աշխարհագրությունն ընդլայնելու հարցը եւ ընդգծել, որ ՍԱՊԾ լաբորատոր նոր սարքավորումները կնպաստեն հայկական խմիչքների որակի բարձրացմանն ու մրցունակությանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և ՉԺՀ սննդի եւ խմորման ոլորտների ազգային հետազոտությունների ինստիտուտի միջև համագործակցությունը:

Հայկական պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաեւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության որակի վերահսկողության, զննության եւ կարանտինի գլխավոր ադմինիստրացիայի սննդամթերքի արտահանման եւ ներմուծման վարչության պետ պարոն Լին Վեյի հետ: Երկու երկրների լիազոր մարմինների ներկայացուցիչները նախանշել են հետագա փոխգործակցության շրջանակը՝ կարևորելով սննդամթերքի անվտանգության ապահովումը ներմուծման ու արտահանման  գործընթացում:

Հայկական պատվիրակության հանդիպումներին մասնակցել է նաև Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը: Չինական շուկա հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների քննարկման արդյունքում ձեռք է բերվել ցուցահանդեսներին հայկական արտադրության ալկոհոլային խմիչքների ներկայացման մասին պայմանավորվածություն: Առաջիկա միջազգային ցուցահանդեսը, որին հայկական կողմը մասնակցելու հրավեր է ստացել, տեղի կունենա սեպտեմբերի 8-9-ին՝ Չինաստանի Կուիճոու մարզում:

armtimes.com


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

ՀԱԳՄ լուրեր
• Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթում ներմուծման նոր արգելքներ չեն լինի. Reuters• Սենատում սահմանային անվտանգության ֆինանսավորման, Ուկրաինային ու Իսրայելին աջակցության մասին օրինագիծ է ներկայացվել• Սաուդյան Արաբիան որոշել է նվազեցնել նավթի գներն ամբողջ աշխարհում• Ռուսաստանում գել է ստեղծվել, որը երկարացնում է մրգերի պահպանման ժամկետը• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ամանորյա ուղերձը• Արցախից բռնի տեղահանված 220 ընտանիք կհանգրվանի միասնական հարկի տակ․ ՀԱԳՄ նոր նախաձեռնությունը• «2023-ը տնտեսական առումով հաջող տարիներից է»․ ՀԱԳՄ նախագահ• 2024 թվականը կլինի ամենամեծ փլուզման տարին․ ամերիկացի տնտեսագետ • «Հայաստանյան արտադրողները հնարավորություն ունեն հասնելու ցանկացած շուկա»․ Արսեն Ղազարյան
Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն