Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ որեւէ լուրջ խնդիր չկա: Այսօր` մարտի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը` անդրադառնալով նախօրեին Մոսկվայում կայացած Պուտին-Սարգսյան հանդիպմանը, որի ընթացքում ՌԴ նախագահը հայտարարել էր, թե կողմերի միջեւ «օբյեկտիվ բնույթի խնդիրներ կան»:
«Նախագահները բավականին լուրջ հարցեր են քննարկել ոչ միայն տնտեսական համագործակցությանը, այլեւ ռազմականին վերաբերող: Իսկ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, թե օբյեկտիվ խնդիրներ կան, կարծում եմ` վերաբերում է տնտեսականին»,- ասաց Գագիկ Մելիքյանը:
ՀՀԿ-ական պատգամավորի կարծիքով` օբյեկտիվ խնդիրները մեծ մասամբ վերաբերում են մաքսատուքերի որոշմանը, փոփոխություններին, ինչպես նաեւ ապրանքաշրջանառությանը, քանի որ ՌԴ-ն համարվում է տնտեսական պատժամիջոցների տարածք:
Հիշեցնենք, որ մարտի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակում Սարգսյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться