Քննարկվել են ներդրումային նոր ծրագրեր

«Երևանը և Սանկտ Պետերբուրգը ընդլայնում են համագործակցության հորիզոնները» խորագրով համաժողովի շրջանակում համագործակցության մի շարք ուղղություններով գործակցային կապերն էլ ավելի ակտիվացնելու նպատակով կազմակերպվել են կլոր սեղան-քննարկումներ:
«Առևտրատնտեսական համագործակցություն. փոխադարձ ինտեգրում» խորագրով  ընթացող քննարկմանը մասնակցել են քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, Երևանի և Սանկտ Պետերբուրգի առևտրաարդյունաբերական պալատների, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի արդյունաբերական քաղաքականության և նորարարության կոմիտեի նախագահները, միջազգային կազմակերպությունների, տեղական և պետերբուրգյան ավելի քան 50 ձեռնարկությունների ներկայացուցիչներ: Ներկայացվել են Հայաստանի ԵՏՄ անդամակցության շրջանակում երկու քաղաքների միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները քաղաքային ենթակառուցվածքների, մասնավորապես արտադրական, արդյունաբերության, առևտրային, էներգետիկայի և հեռահաղորդակցության ոլորտներում:

Ներկայացնելով Երևանում կարճաժամկետ և երկարաժամկետ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններն ու այդ ուղղությամբ քաղաքային իշխանության դիրքրոշումը՝ Արմեն Հարությունյանը նշել է, որ երկկողմ  գործարար կապերի ամրապնդումն, անշուշտ, կնպաստի գործակցության ընդլայնմանը:

«Ձևավորված բարենպաստ ներդրումային դաշտը մայրաքաղաքում հեռանկարային է: Քաղաքապետարանն իր հերթին և իր լիազորությունների շրջանակում հնարավորին աջակցում է նմանատիպ ծրագրերի իրականացմանը, ինչը կարևոր հանգամանք է ներդրողների ներգրավման համար: Սա քաղաքապետ Տարոն Մարգարյանի որդեգրած սկզբունքն է:  Ակնկալում ենք, որ այս հանդիպման ավարտին փոխշահավետ համագործակցության նոր  օրինակներ կունենանք»,-նշել է Արմեն Հարությունյանը:

Սանկտ Պետերբուրգի արդյունաբերական քաղաքականության և նորարարության կոմիտեի նախագահ Մաքսիմ Մեյկսինը նշել է, որ, հաշվի առնելով առկա նախադրյալները, իրենք շահագրգռված են Երևանի հետ փոխգործակցության ակտիվացմամբ:

Որոշ ծրագրերի շուրջ  առավել մանրամասն քննարկումներ անցկացնելու և առավել կոնկրետ քայլերի ձեռնարկման նպատակով անցկացվել են առանձին հանդիպումներ:

Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև 2015-2020թթ. համագործակցության ծրագրի շրջանակում Երևանի առևտրաարդյունաբերական պալատի և «Սանկտ Պետերբուրգի միջտարածաշրջանային  գործարար-տեղեկատվական կենտրոն» ձեռնարկատիրության զարգացման աջակցության ասոցիացիայի միջև ստորագրվել է փոխգործակցության համաձայնագիր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

ՀԱԳՄ լուրեր
• Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթում ներմուծման նոր արգելքներ չեն լինի. Reuters• Սենատում սահմանային անվտանգության ֆինանսավորման, Ուկրաինային ու Իսրայելին աջակցության մասին օրինագիծ է ներկայացվել• Սաուդյան Արաբիան որոշել է նվազեցնել նավթի գներն ամբողջ աշխարհում• Ռուսաստանում գել է ստեղծվել, որը երկարացնում է մրգերի պահպանման ժամկետը• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ամանորյա ուղերձը• Արցախից բռնի տեղահանված 220 ընտանիք կհանգրվանի միասնական հարկի տակ․ ՀԱԳՄ նոր նախաձեռնությունը• «2023-ը տնտեսական առումով հաջող տարիներից է»․ ՀԱԳՄ նախագահ• 2024 թվականը կլինի ամենամեծ փլուզման տարին․ ամերիկացի տնտեսագետ • «Հայաստանյան արտադրողները հնարավորություն ունեն հասնելու ցանկացած շուկա»․ Արսեն Ղազարյան
Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն