«Դիմոքրասի Ինթերնեյշնլ» հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Վասերսթրոմը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) ֆինանսավորմամբ իրականացվող «Պաշտպանություն, ներառում եւ հզորացում» ծրագիրը

Ցանկացած ծրագիր իրականացնելիս կարեւոր է կարիքի ճիշտ գնահատումը, ինչպես նաեւ սերտ համագործակցությունը գործադիր իշխանության եւ օրենսդիր մարմնի հետ: Այն խնդիրները, որոնք գործնականում վեր կհանվեն, հնարավոր է նաեւ օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն առաջ բերեն, ինչը նշանակում է, որ օրենսդիր մարմինը պետք է տեղյակ լինի նաեւ ծրագրի ընթացքից ու առաջացած խնդիրներից, որպեսզի կարողանա կա՛մ օրենսդրական փոփոխություններով, կա՛մ Կառավարության քաղաքականությունների միջոցով բարելավել առկա իրավիճակը. ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը՝ «Դիմոքրասի Ինթերնեյշնլ» կազմակերպության անդամների հետ հանդիպման ընթացքում:

Հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 29-ին, որին մասնակցել է նաեւ հանձնաժողովի անդամ Զարուհի Բաթոյանը:

«Դիմոքրասի Ինտերնեյշնլ» հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Վասերսթրոմը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) կողմից ֆինանսավորվող «Պաշտպանություն, ներառում եւ հզորացում» ծրագիրը, որի  նպատակն է բարելավել խոցելի եւ մարգինալացված խմբերի կյանքը՝ օրենսդրական կարգավորման դաշտի փոփոխությունների, բարելավված ծառայությունների ու պետական եւ ոչ պետական դերակատարների միջեւ համագործակցության ակտիվացման միջոցով: «Ծրագրի նպատակն է օգնել թիրախային խոցելի խմբերին Հայաստանում: Ցանկանում ենք վերհանել մարգինալացված եւ խոցելի խմբերի կարիքները, որպեսզի կարողանանք աջակցել Կառավարությանը՝ ունենալու որակյալ սոցիալական ծառայություններ: Կարեւոր է նաեւ, որ բոլոր այն ծառայությունները, որոնք պետք է ստանան խոցելի եւ մարգինալացված խմբերը, լինեն ճիշտ ժամանակին եւ տեղին»,- ասել է Ջեյմս Վասերսթրոմը:

5 տարվա ժամանակահատվածով մեկնարկած ծրագիրը, որն ունի 5 բաղադրիչ, միտված է նաեւ ճգնաժամային իրավիճակներում մարդկանց սոցիալական պաշտպանությանը:

Մանրամասն ներկայացնելով ծրագրի բաղադրիչները՝ հայաստանյան գրասենյակի ղեկավարն անդրադարձել է ներառմանը, պաշտպանությանն ու հզորացմանն ուղղված քաղաքականություններին եւ օրենսդրական բարեփոխումներին, որոնք կազմում են ծրագրի առաջին բաղադրիչը: Երկրորդ բաղադրիչով նախատեսվում է ներդնել ներառմանը, պաշտպանությանն ու հզորացմանն ուղղված բարելավված ծառայություններ խոցելի եւ մարգինալացված խմբերի համար: Ըստ բանախոսի՝ երրորդ բաղադրիչով նախատեսվում է ընդլայնված պաշտպանություն եւ ներառում՝ անկայունության եւ բռնի ռազմական գործողությունների ենթարկվածների համար:

Ծրագրի չորրորդ բաղկացուցիչ մասը վերաբերում է իրազեկմանը, հաղորդակցությանը եւ սոցիալական ոլորտի քաղաքականությունների ու ծառայությունների մասով հետազոտություններին: Հինգերորդ բաղադրիչն ադապտիվ սոցիալական պաշտպանությունն է՝  ուղղված գլոբալ կամ ներքին ճգնաժամերի ազդեցություններին:

Ծրագրի հիմնական ոլորտային գործընկերը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է: Ծրագրի շրջանակում աջակցություն է ցույց տրվելու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ ներդնելու գնահատման եւ մշտադիտարկման համակարգ, ինչպես նաեւ իրականացնելու հանրային իրազեկում եւ հաղորդակցություն: Նախատեսվում է նաեւ աջակցություն ուսուցողական օրակարգի կազմման գործում, կձեւավորվի բազմաոլորտային աշխատանքային խումբ՝ սոցիալական պաշտպանության համակարգում բարեփոխումների գործընթացին աջակցելու, ինչպես նաեւ խոցելի խմբերի ձայները վեր հանելու նպատակով:

Ծրագրի առաջին տարվա ընթացքում իրականացվելու է պաշտպանության ոլորտում առկա կարիքների գնահատում, որը զուգակցվելու է նաեւ գենդերային հավասարության եւ սոցիալական ներառվածության թեմայով վերլուծության հետ: Վերոնշյալ հետազոտությունները կմեկնարկեն սույն թվականի հունիսից, որոնց նպատակն է հասկանալ, թե տվյալ պահին սոցիալական ինչ ծառայություններ են մատուցվում թիրախային եւ խոցելի խմբերին, վերհանել բացերը եւ լրացնել դրանք: Սեպտեմբերին պատրաստ կլինեն հետազոտության արդյունքները, որոնք կանխորոշիչ կլինեն ծրագրային հետագա առաջնահերթությունները սահմանելու համար:

Զարուհի Բաթոյանը կարեւորել է թիրախային խմբերի մասնակցությունը ծրագրի իրականացման գործընթացում: Խոսելով կոնֆլիկտներից տուժած անձանց մասին՝ նա գնահատել է արագ արձագանքման ծրագրերը:

Ըստ Հերիքնազ Տիգրանյանի՝  շատ հասարակական կազմակերպություններ բազմաթիվ դրամաշնորհային ծրագրեր են իրականացնում, բայց երբեմն հստակ արդյունքներ չեն ամրագրում: Ուստի նա եւս մեկ անգամ կարեւորել է հստակ, շոշափելի եւ տեսանելի արդյունքների գրանցման կարեւորությունը: 

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն