Ինչ հարցեր են քննարկվելու Եվրասիական տնտեսական համաժողովի ընթացքում․ մանրամասնել է ԵՏՀ առևտրի հարցերով նախարարը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովը մանրամասներ է ներկայացրել մայիսի 24-25-ը Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական երկրորդ համաժողովի աշխատանքների վերաբերյալ։

Մայիսի 12-ին կայացած ասուլիսի ընթացքում Սլեպնյովը, անդրադառնալով համաժողովից ակնկալիքների մասին հարցին, նշեց, որ գլոբալ տրանսֆորմացիաների համատեքստում պետք է կարողանան կողմնորոշվել և հասկանալ Եվրասիայի դիրքը։

Սլեպնյովն այս առումով կարևորում է այն հանգամանքը, որ Եվրասիական տնտեսական 2-րդ համաժողովին ԵԱՏՄ անդամ 5 երկրներից բացի մասնակցելու են նաև մեծաթիվ հյուրեր այլ երկրներից։  

Խոսելով համաժողովի ժամանակ քննարկվելիք հիմնական թեմաների մասին՝ նախարարն ընդգծեց, որ քննարկելու են ԵԱՏՄ-ի ապագա ռազմավարությունը։ «Դա լինելու է ամենաառանցքային քննարկումներից մեկը, որին մասնակցելու են Միության անդամ երկրների փոխվարչապետերը»,- նշեց նա։

Համաժողովի կարևոր թեմաներից են նաև ֆինանսական համակարգերի, սննդի շուկայի,  տրանսպորտային համակարգերի զուգակցումը։ Սլեպնյովն ընդգծեց, որ նշված հարցերի շուրջ կայանալիք նիստերի նկատմամբ արդեն իսկ մեծ հետաքրքրություն է նկատվում։

Նախարարը գոհունակությամբ նշեց, որ Եվրասիական տնտեսական համաժողովի գործընկեր երկիրն այս տարի Ինդոնեզիան է։ «Ինդոնեզիայից մեծ պատվիրակություն է գալու, լինելու են նաև բիզնեսի շատ ներկայացուցիչներ»,- ասաց նա՝ ԵԱՏՄ անդամ երկրների գործարար ոլորտի ներկայացուցիչներին կոչ անելով օգտվել այս բացառիկ հնարավորությունից և շփվել ու քննարկումներ ունենալ Ինդոնեզիայի ներկայացուցիչների հետ։

Համաժողովի կենտրոնական միջոցառումը կլինի ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ պլենար նիստը, որը կայանալու է մայիսի 24-ին։

Սլեպնյովը նշել է, որ այս տարի ուշադրություն են դարձնում այնպիսի հարցերի, որոնք ուղղակիորեն առնչվում են ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներին։ Համաժողովի ընթացքում կայանալիք նիստերից մեկում քննարկվելու են հարցեր, որոնք վերաբերում են եվրասիական զբոսաշրջային կլաստերներին։ 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն