Վրացական IT-ընկերությունը իր ծրագրերը կառաջարկի Երեւանի քաղաքապետարանին եւ Հայաստանի բանկերին

Վրացական IT-ընկերությունը իր ծրագրերը կառաջարկի Երեւանի քաղաքապետարանին եւ Հայաստանի բանկերինՎրացական «AzRy» IT ընկերությունը Երեւանի քաղաքապետարանին պատրաստվում է քաղաքային տրանսպորտի կառավարման համակարգեր առաջարկել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ընկերության տնօրեն Դավիթ Ջափարիձեն: «AzRy»-ն պատրաստվում է մասնակցել հունիսի 21 – 22-ին Երեւանում կայանալիք «DigiTec Business» տեխնոլոգիական ֆորումին:

«AzRy»-ի ամենահայտնի արտադրանքներից է տրանսպորտով երթեւեկության համար քարտային համակարգով վճարումների կառավարումը: Ընկերության մշակած ծրագիրն արդեն կիրառվում է Թբիլիսիի մետրոպոլիտենում, ավտոբուսներում եւ միկրոավտոբուսներում: «Մեր համակարգը ներդրված է ոչ միայն մետրոյում եւ ավտոբուսներում, այլեւ կանգառներում, որտեղ տեղադրված են քարտերի լիցքավորման ավտոմատներ: Քանի որ համակարգն արդեն բավականին ժամանակ է հաջողությամբ գործում է Թբիլիսիում, մենք որոշեցինք մեր փորձն առաջարկել Երեւանին»,-հայտարեց Ջափարիձեն:

Ընկերությունը կարճ ժամկետում նախատեսում է սկսել որ միայն «սոֆթ»-ի, այլեւ սարքերը հաշվող համապատասխան «հարդի» արտադրությունը: Այս ոլորտում ընկերությունը Հայաստանի հետ համագործակցության փորձ արդեն ունի: «AzRy» -ը մասնավորապես համգործակցում է «Synopsys Armenia»-ի հետ, իսկ սարքերի համար անհրաժեշտ առաջին վահանակներն արտադրվել են «Մարսում»: «Ցավոք, համգործակցությունը չկարողացանք երկարաձգել, քանի որ չինականներն ավելի էժան էին: Սակայն մենք միշտ ուրախ ենք համագործակցել մեր հայ գործընկերների հետ»,-նշեց Դ. Ջափարիձեն:

Բանկային մանրածախ ծառայությունների ոլորտում ընկերությունը պատրաստ է միասնական ինտերֆեյս առաջարկել դրամային փոխանցումների համակարգերի սպասարկման համար: Համակարգն արդեն գործում է Վրաստանի մի քանի բանկերում:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն