Երևանում կայացել է հայ-իրանական ագրոտեխնոլոգիական առաջին համաժողովը

Մայիսի 27-ին նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից կազմակերպված «Հին ընկերներ, նոր հնարավորություններ» խորագրով հայ-իրանական ագրոտեխնոլոգիական առաջին համաժողովին։

Միջոցառման նպատակն էր ստեղծել արդյունավետ և կայուն համագործակցություն Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության ագրոտեխնոլոգիական կազմակերպությունների, բուհերի և այդ ոլորտի պատասխանատուների միջև։

Ողջունելով համաժողովի կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ Տիգրան Գաբրիելյանը կարևորել է երկու երկրների միջև բազմաբնույթ համագործակցությունը․ «Այսօրվա համաժողովը շատ կարևոր է ինչպես երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության հետագա ընդլայնման, այնպես էլ գործարար կապերի կայացման և խորացման համար։ Անշուշտ, համագործակցության խորացման լավագույն միջոց է նաև այս համաժողովի անցկացումը, որը հայ և իրանցի մասնագետներին հնարավորություն կընձեռի հաստատել կապեր՝ գյուղատնտեսության ոլորտում փոխշահավետ համագործակություն ծավալելու համար»։

Ամփոփելով իր խոսքը՝ Տիգրան Գաբրիելյանը համաժողովի մասնակիցներին մաղթել է հաջողություն և արգասաբեր աշխատանք։

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանն իր ելույթում նշել է, որ վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մեծ առաջընթաց է ունեցել կրթական ծրագրերի, լաբորատոր ենթակառուցվածքների  արդիականացման ուղղությամբ՝ ստեղծելով բարենպաստ միջավայր` ուսանելու, դասավանդելու և հետազոտական գործունեություն իրականացնելու համար։  Նա նաև հավելել է, որ ՀԱԱՀ-ը բարձր է գնահատում Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցելու և բարեկամ Իրանի հետ տեխնոլոգիական ու նորարարական կարողություններով կիսվելու հնարավորությունը:

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին իր ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել համալսարանի ղեկավար կազմին միջոցառումը կազմակերպելու համար։ Կարևորելով նորագույն տեխնոլոգաների արդյունավետ օգտագործումը գյուղատնտեսության ոլորտում՝ դեսպանը նշել է, որ համալսարանների դերը գիտելիքի փոխանցումը գործում անգնահատելի է, իսկ գիտելիքի և փորձի փոխանակումը երկու երկների մասնագետների միջև մեծ ձեռքբերում կարելի է համարել։

Միջոցառման ընթացքում իրանցի մասնագետները ներկայացրել են Իրանի գյուղատնտեսության ոլորտի նորարարությունները, բերել հայ-իրանական բարեհաջող և արդյունավետ համագործակցության օրինակներ։ Քննարկվել է նաև ՀԱԱՀ-ի փորձը ագրոտեխնոլոգիայի ոլորտում, ներկայացվել են ոլորտի զարգացման վերաբերյալ  առաջարկներ։ 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն