Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայ-լիտվական համագործակցության հնարավորությունները

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մայիսի 20-ին ընդունել է Լիտվայի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Էգիդիուս Գիեդրայտիսին, Լիտվայի նախագահի տնտեսական և սոցիալական հարցերով խորհրդական Վայդաս Աուգուստինավիչիուսին և Լիտվայի գյուղատնտեսության նախարարության միջազգային կապերի և արտահանման խթանման վարչության պետ Անթանաս Վենցկուսին, որոնք Հայաստան են ժամանել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի պատվիրակության կազմում։

Հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորություններն ու նախանշել փոխգործակցության համար առավել հեռանկարային ուղղությունները։

Ողջունելով հյուրերին՝ Արման Խոջոյանը կարևորել է Լիտվայի հետ հարաբերությունների ընդլայնումը՝ նկատի ունենալով Հայաստանում և Լիտվայում գյուղատնտեսության ոլորտում առկա ներուժն ու աշխարհաքաղաքական զարգացումները։

Արման Խոջոյանը կարևոր է համարել բազմակողմ համագործակցության ընթացիկ համատեղ ծրագրերի իրականացումը, ոլորտում առկա լավագույն փորձի տեղայնացումն ու նորագույն տեխնոլոգիաների ներդրման միջոցով գյուղատնտեսական գործունեության արդյունավետության ապահովումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրներում պարենային արտադրանքի ինքնաբավության բարձրացմանը, արտահանման և ներմուծման գործընթացների արդյունավետ կազմակերպմանը, մրցունակության բարձրացմանը, արտահանման դիվերսիֆիկացմանն ու նոր շուկաներ մուտք գործելու հնարավորությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Հանդիպման ընթացքում լիտվացի պաշտոնյաներն առաջարկել են վերանայել Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունների միջև ստորագրված գյուղատնտեսության բնագավառում համագործակցության գործողությունների պլանը՝ հիմնվելով ոլորտի ներկայիս առաջնահերթությունների ու առկա հնարավորությունների վրա։

Անդրադարձ է կատարվել նաև անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում համագործակցության հեռանկարներին։

Արման Խոջոյանն ընդգծել է, որ Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը բաց է քննարկելու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող առաջարկները, որոնք փոխշահավետ կլինեն երկու երկրներում գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար, նաև քայլեր ձեռնարկելու երկկողմ գործարար կապերը խորացնելու ուղղությամբ։   


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն