Քննարկվել են Հայաստանի և ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզի միջև առևտրատնտեսական կապերի հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Տաշքենդում ընթացող «Իննոպրոմ. Կենտրոնական Ասիա» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում ապրիլի 26-ին հանդիպում է ունեցել Նիժնի Նովգորոդի մարզի փոխնահանգապետ Անդրեյ Սանոսյանի հետ։

«Իննոպրոմ. Կենտրոնական Ասիա» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսում, մարզի տաղավարում կայացած հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, Նիժնի Նովգորոդի մարզի արդյունաբերության, առևտրի և ձեռներեցության նախարար Մաքսիմ Չերկեսովը,  մարզի Գյուղատնտեսության և  պարենային ռեսուրսների նախարար Նիկոլայ Դենիսովը և «Նիժնի Նովգորոդի մարզի զարգացման կորպորացիա» բաժնետիրական ընկերության մարքեթինգի կառավարման վարչության պետ Դմիտրի Դրուժինինը։

Հանդիպման օրակարգում էին Հայաստանի և Նիժնի Նովգորոդի միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանն առնչվող հարցերը և համագործակցության զարգացման հեռանկարները։

Վահան Քերոբյանը գործընկերներին ներկայացրել է Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականության հիմնական դրույթները, երկրում ընթացող բարեփոխումները, Հայաստանի տնտեսության գերակա ուղղությունները և առաջարկել համատեղ աշխատանքներ իրականացնել Հայաստանի և մարզի առևտրատնտեսական համագործակցությունն ակտիվացնելու, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում նոր հնարավորություններ գտնելու և դրանք իրագործելու ուղղությամբ։       


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն