• Armenianeconomy.com

Ագրոպարենային արտադրանքի առևտրաշրջանառությունը աճել է 19.8%-ով

Ռուսաստան  կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 12-ին հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Դմիտրի Պատրուշևի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։

«Որպես համատեղ աշխատանքի արդյունքի օրինակ նշվել է ագրոպարենային ոլորտի արտադրանքի առևտրաշրջանառության աճը, ինչն իրականացվում է ինչպես երկկողմ հարաբերությունների, այդպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ագրոպարենային ոլորտի արտադրանքի առևտրաշրջանառությունը 2020 թվականին կազմել է 753.8 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2021 թվականին՝ 903.1 մլն ԱՄՆ դոլար, նախորդ տարվա համեմատ աճը կազմել է շուրջ 19.8%:

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն 2020 թվականին կազմել է 428.4 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2021 թվականին՝ 534.3 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ շուրջ 24.7%-ով ավել է:

«Հանդիպմանը քննարկվել են ագրոարդյունաբերության ոլորտում փոխհարաբերությունների զարգացման հեռանկարները․ երկուստեք ընդգծվել է, որ ագրոարդյունաբերական ոլորտում համագործակցությունն ունի զարգացման զգալի ներուժ։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև գյուղարտադրողների գործարար այցերի կազմակերպմանը։ 

Վահան Քերոբյանն ու Դմիտրի Պատրուշևը համակարծիք էին, որ ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում անմիջական երկխոսության կազմակերպումը ներկայումս առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն նպաստում է երկու երկրների պարենային անվտանգության պահպանմանը»,- հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Նշվում է, որ հանդիպման ավարտին նրանք ընդգծել են փոխգործակցության համար հետագա զարգացման մեծ հնարավորությունները և նշել, որ կայացած հանդիպումը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման համար։

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Գործարարներն իրենց մոտեցումները ներկայացրին ԵՏՀ օրակարգում ներառված հարցերի առնչությամբ• Իրանում քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի համագործակցության հնարավորությունները• ՀՀ դեսպանը և Արևելյան Ատրպատականի նահանգապետը հնարավոր են համարել ՀՀ-ԻԻՀ առևտրաշրջանառությունը 1 միլիարդ դոլարի հասցնելը• Կայացավ ՀԱԳՄ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային հանդիպումը• Քննարկվում է Լեհաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչության ստեղծման հնարավորությունը• «Mitsubishi Heavy Industries Russia» ընկերությունը ցանկանում է գործունեություն ծավալել Հայաստանում• Վահան Քերոբյանը հանդիպել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչների հետ• Քննարկվել են տնտեսության ոլորտում հայ-սիրիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները• Նախարար Քերոբյանն ու ՀՀ-ում Սիրիայի դեսպանը քննարկել են տնտեսության ոլորտում կապերի ամրապնդման հնարավորությունները
горячие новости
• Ռաֆայել Գևորգյանը հանդիպել է «Մանթաշյանց» գործարարների միության անդամների հետ• Գործարարներն իրենց մոտեցումները ներկայացրին ԵՏՀ օրակարգում ներառված հարցերի առնչությամբ• Ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ոլորտները թոթափում են համավարակի հասցրած վնասները. ծավալներն աճել են• ՄՊՀ-ն վարույթ է հարուցել ՀՀ առաքման ծառայություններ մատուցող Globbing, ONEX և Ber-Ber ընկերությունների նկատմամբ• ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանման մասով ՊԵԿ-ը սկսում ե ակտիվ վարչարարություն• Եվրոպական միությունը հաստատել է 14.2 մլն․ եվրո դրամաշնորհի ձևով հատկացման փոխանցումը Հայաստանի Հանրապետությանը• ՊԵԿ նախագահը ՎԶԵԲ երևանյան ներկայացուցչության ղեկավարի հետ քննարկել է ՎԶԵԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերը• Գերմանիան երեք ամիս ունի` ձմեռային գազային ճգնաժամից իրեն փրկելու համար. Bloomberg• Կա «կարմիր գիծ», որից ներքև դրամի արժևորումը ցավոտ է. Վահան Քերոբյան

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն