Իտալական շատ ընկերություններ հետաքրքրված են ՀՀ-ում ենթակառուցվածքների, շինարարության, էներգետիկ ոլորտներով

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի գլխավորած պատվիրակությանը։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարը ողջունել է դեսպանին և բարձր է գնահատել երկու երկրների միջև առկա համագործակցությունը։

Դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն իր հերթին ընդգծել է, որ առկա է մեծ ներուժ, որը կարելի է օգտագործել երկու երկրների միջև  համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։ Զրույցի ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Մասնավորապես դեսպանը նկատել է, որ իտալական շատ ընկերություններ հետաքրքրված են Հայաստանում ենթակառուցվածքների, շինարարության, էներգետիկ ոլորտներով և ցանկալի կլինի Հայաստանում տեսնել իտալական ընկերությունների։

Նախարարն ընդգծել է, որ  ՏԿԵ նախարարության կողմից առաջիկայում բազմաթիվ միջազգային մրցույթներ են հայտարարվելու, մեկնարկելու է «Հյուսիս-հարավ» ծրագրի Սիսիան–Քաջարան հատվածի շինարարության մրցութային գործընթացը և ուրախալի կլինի այդ մրցույթների մասնակիցների ցանկում տեսնել իտալական ընկերությունների։

Նախարարը, որպես հայ-իտալական համագործակցության լավ օրինակ, ընգծել է Երևանում իտալական «Ռենկո» ընկերության և կառավարության համագործակցության արդյունքում ջերմաէլեկտրակայանի կառուցումը, որն արդեն կարևոր դերակատարում ունի մեր էներգետիկ համակարգում։ Նախարարը նկատել է, որ այս համագործակցությունն օրինակ  կարող է ծառայել իտալական այլ ընկերությունների համար։

Նախարարն ու դեսպանը կարևորել են նաև Հայաստանի և Իտալիայի քաղաքների միջև հարաբերությունների ստեղծումն ու փոխգործակցությունը։

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն