ՀՀ-ն շարունակում է ՌԴ-ի հետ բանակցությունները ավելի էժան գնով պարարտանյութ ձեռք բերելու համար

Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակում է բանակցությունները Ռուսաստանի Դաշնության կառավարության հետ շուկայականից ավելի էժան գնով պարարտանյութ ձեռք բերելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարության անդամների հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին։

Պատգամավորը նշեց, որ գարնանացանի նախաշեմին պարարտանյութը եռակի անգամ թանկացել է, որը հնարավորություն չի տալիս գյուղացիական տնտեսություններին ձեռք բերել պարարտանյութ և մարդիկ կարողանան գարնանացան անել։

 «Մենք ևս շատ մտահոգված ենք պարարտանյութի գների կտրուկ բարձրացման առթիվ։ Փետրվարի 7-ին Էկոնոմիկայի նախարարը շրջանառության մեջ է դրել պարարտանյութի սուբսիդավորման մասին Կառավարության որոշման նախագիծը, բայց միաժամանակ մենք շարունակում ենք բանակցությունները շուկայականից ավելի էժան գնով պարարտանյութ ձեռք բերելու համար։ ԵԱՏՄ-ի մասով Ռուսաստանը չի փակել ազոտական պարարտանյութերի արտահանումը և դա հասանելի է մեզ։ Շարունակվում են բանակցությունները Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների շուկայականից ավելի էժան գնով պարարտանյութ ձեռք բերելու մասին»,- ասաց Քերոբյանը։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն