Հունաստանում քննարկվել են ՀՀ-ի հետ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարները

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հունվարի 31-ին հանդիպում է ունեցել Հունաստանի գյուղատնտեսության զարգացման և սննդի նախարար Սպիլիոս Լիվանույի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հունաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ շնորհավորելով դեսպանին Հունաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ` նախարարը հույս է հայտնել, որ Հունաստանում իր առաքելության ընթացքում հայ-հունական երկկողմ հարաբերությունները գյուղատնտեսության ոլորտում կդառնան առավել ակտիվ և արդյունավետ:

Դեսպան Տիգրան Մկրտչյանն անդրադարձել է Հայաստանի գյուղատնտեսության բնագավառի ներկա վիճակին` ընդգծելով, որ Հայաստանում առկա է ոլորտի առաջընթաց և դրսի շուկայում հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման և իրացման, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում ներդրումների հնարավորությունները բավական մեծ են:

Նախարարը մեծ ուրախությամբ նշել է, որ հունվարի 19-ին Հունաստանի Հանրապետության խորհրդարանը քվեարկությամբ վավերացրել 2014 թվականի սեպտեմբերի 30-ին՝ Երևանում, ստորագրված Հայաստանի և Հունաստանի գյուղատնտեսության նախարարությունների միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության վերաբերյալ պայմանագիրը և հույս հայտնել, որ այդ պայմանագիրը կհանդիսանա կարևորագույն մեկնարկ երկու երկրների առավելագույն համագործակցության հարցում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների միջև ապրանքաշրջանառությանը առնչվող հարցեր:

Դեսպանը վստահեցրել է, որ Հունաստանում իր պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը` երկու պետությունների միջև կապերն էլ ավելի սերտացնելու և ամրապնդելու համար:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն