Հայաստանը մեծ դեր է խաղում 3-րդ երկրների հետ ԵԱՏՄ-ի կապերն ընդլայնելու գործում. Սերգեյ Կոպիրկին

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացման և ԵԱՏՄ-ի ընդլայնման արդիականությունը առավել քան ակնհայտ է բոլոր նրանց համար, ովքեր ծանոթ են անդամ երկրների փոխհարաբերություններին և տարածաշրջանային իրողություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այդ մասին Եվրասիական փորձագիտական ակումբի 7-րդ ամենամյա համաժողովի ընթացքում ասել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ խոսելով Եվրասիական տնտեսական միության 7 տարվա գործունեության և կառույցին Հայաստանի անդամակցության 7-ամյակի մասին:

«Պետք է ասեմ, որ Ռուսաստանը, Հայաստանը և մյուս անդամ պետությունները սերտորեն համագործակցում են ԵԱՏՄ-ում, և, քանի որ մենք հիմա Երևանում ենք, կուզեի հատուկ շեշտել հայկական կողմի կառուցողական, շահագրգռված մոտեցումը ինտեգրման զարգացման հարցերում: Հայաստանը մեծ դեր է խաղում երրորդ երկրների հետ ԵԱՏՄ-ի կապերի ընդլայնման գործում», - նշեց Ռուսաստանի դեսպանը:

Սերգեյ Կոպիրկինի խոսքով՝ Եվրասիական միության աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը դրա աշխարհագրության ընդլայնումն է երրորդ երկրների և տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների հետ կապերի հաստատման միջոցով:

Այսօրվա դրությամբ ԵԱՏՄ-ին անդամակցում է 5 պետություն՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը, ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ են ստացել Մոլդովան, Ուզբեկստանը և Կուբան, ևս 5 պետության՝ Չինաստանի, Իրանի, Վիետնամի, Սինգապուրի և Սերբիայի հետ ստորագրվել են տարբեր խորության առևտրային համաձայնագրեր:

Դեսպան Կոպիրկինը այդ համատեքստում հիշեցրեց, որ Երևանում 2019 թ. հոկտեմբերին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցում էին նաև Իրանի և Սինգապուրի ղեկավարները:

ԵԱՏՄ-ից Հայաստանի ստացած տնտեսական օգուտները, ըստ դեսպանի, նույնպես ակնհայտ են: Դրա մասին է վկայում ԵԱՏՄ-ի մյուս անդամ պետությունների հետ Հայաստանի փոխադարձ առևտրի աճը:

«Ընթացիկ տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանի արտահանման ծավալները ԵԱՏՄ երկրներ ավելացել են գրեթե 30 տոկոսով, ընդ որում աճը գրանցվել է բոլոր գործընկերների հետ», - հաղորդեց Ռուսաստանի դեսպանը:

Եվրասիական տնտեսական միությունը ձևավորվել է Մաքսային միության հիմքի վրա՝ 2014 թ. մայիսի 29-ին Աստանայում ստորագրված պայմանագրով: «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագիրը ուժի մեջ է մտել 2015 թ. հունվարի 1-ից: Հայաստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ մասին պայմանագրին միանալու պայմանագիրը ստորագրվել է 2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում և ուժի մեջ մտել 2015 թ. հունվարի 2-ին:
 
Եվրասիական փորձագիտական ակումբի 7-րդ ամենամյա ժողովը և «ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամության 7 տարին. եվրասիական ինտեգրումը երեկ, այսօր, վաղը» թեմայով համաժողովը կազմակերպել էին Եվրասիական փորձագիտական ակումբը և «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպությունը: Համաժողովին մասնակցում էին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը, Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի դեսպանությունների դիվանագետները, Հայաստանում ռուսական 102-դր ռազմաբազայի ներկայացուցիչները և Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն