Չինաստանը ՀՀ-ի արտահանման հիմնական ուղղություններից է. նախարարը տեսնում է նաև չիրացված հնարավորություններ

 Չինաստանը Հայաստանի համար արտահանման հիմնական ուղղություններից է, ապրանքների արտահանումը կազմում է 300 մլն դոլար, սակայն ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեռ չիրացված մեծ հնարավորություններ է տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քերոբյանն այս մասին ասաց նոյեմբերի 6-ին Երևանում անցկացվող «Ինչպես հաջողությամբ արտահանել դեպի Չինաստան» թեմայով կլոր սեղան-քննարկմանը:

Նախարարը նախ ներկայացրեց  2021 թվականի 9 ամիսներին Հայաստանից ապրանքների արտահանման ծավալների մասին տեղեկատվություն: Այս տարվա 9 ամիսներին Հայաստանից ապրանքների արտահանումն աճել 17.2%-ով, իսկ եթե բացառենք հանքահումքային ապրանքները՝ 27.5%-ով։ Արտահանվող ապրանքներից ամենախոշոր ծավալը բաժին է ընկնում պղնձի խտանյութին՝ 578մլն դոլար, որից հետո՝ սիգարետները՝ 162 մլն դոլար, կոնյակ և այլ թունդ խմիչքներ՝ 158մլն դոլար,  երկաթամիահալվածքներ՝ 120մլն դոլար։ Հայաստանից արտահանման մեջ հիմնական ապրանքներն են ռեսուրսների վրա հիմնված ապրանքները՝ 1,270 մլն դոլար կամ 60%, ցածր տեխնոլոգիական ապրանքները՝ 225մլն դոլար կամ 10.5%, միջին տեխնոլոգիական ապրանքները՝ 9.3%, հետո՝  բարձր տեխնոլոգիական ապրանքները:

«Մեր կողմից ապրանքների արտահանման հիմնական ուղղություններն են Ռուսաստանի Դաշնությունը՝ 550մլն դոլար, Չինաստանը՝ 300մլն դոլար, Շվեյցարիան՝ 237մլն դոլար, ԵՄ երկրները՝ 500մլն դոլար, Իրաքը՝ 115մլն դոլար։ Չինաստան արտահանվող ապրանքները համարյա 100%-ով հանքահումքային ապրանքներ են»,-ասաց նախարարը:

Նա, սակայն նկատեց, որ շատ չնչին է դեպի Չինաստան ծառայությունների արտահանումը: Այս առումով, նա Digital Pomegranate ընկերությունը բացառություն համարեց այս համատեքստում, քանի որ նրա հաճախորդների մեծ մասը հենց չինական ընկերություններ են։

«Ակնհայտորեն, կան նաև շատ մեծ չիրացված հնարավորություններ։ Հայաստանի կառավարությունն ու Էկոնոմիկայի նախարարությունը հաջորդ հինգ տարիներին պլանավորել են թե՛ փոխել արտահանման բաղադրությունը, թե՛ դիվերսիֆիկացնել ուղղությունները։ Այժմ վերանայվում է մեր արտահանման քաղաքականությունը, որտեղ մենք շեշտադրումները փոխելու ենք բարձր աճի պոտենցիալ ունեցող բարդ ապրանքների արտահանման վրա։ Այդ առումով մեր ուշադրության կենտրոնում են լինելու այն ընկերությունները, ովքեր ունեն նորարարական ուղղություն, աճի մեծ պոտենցիալ և մեծ նպատակներ»,-ասաց Քերոբյանը:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն