Ստորագրվել են համագործակցության փաստաթղթեր «Armenian Business Forum»-ի շրջանակում

Սեպտեմբերի 20-ին Երևանում կայացած «Armenian Business Forum» գործարար համաժողովի շրջանակում ստորագրվել է հայ-ռուսական համագործակցության երկու փաստաթուղթ։

«Համագործակցության մասին» համաձայնագիր է ստորագրվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՌԴ պետական զարգացման կորպորացիայի (ВЭБ.РФ) և Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի միջև։ Այն ստորագրել են՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՌԴ պետական զարգացման կորպորացիայի (ВЭБ.РФ) փոխնախագահ, խորհրդի անդամ Դանիիլ Ալգուլյանը և Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը։

Համաձայնագրի նպատակն է ամրապնդել և զարգացնել երկու երկրների միջև տնտեսական և ֆինանսական համագործակցությունը։ Համաձայնագրով նախատեսված է  նպաստել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության տարածքներում տնտեսական ինտեգրման խորացմանը` մասնակցելով Ռուսաստանի և Հայաստանի տարածքներում իրականացվող երկկողմ և բազմակողմ նախագծերի ֆինանսավորմանը կամ կազմակերպելով դրանց ֆինանսավորումը։ Մասնավորապես՝ նախատեսվում է երկու երկրներում կողմերի համար  ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող որոշ նախագծերի, հատկապես քաղաքային զարգացման ծրագրերի, իրականացման ֆինանսավորման կազմակերպում։ Կկատարվեն նաև համատեղ վերլուծություններ և գնահատումներ, նաև կիրականացվի փորձագիտական ​​և վերլուծական գործունեություն` Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության տնտեսությունների աճը ապահովող և բարելավող գործոնների բացահայտման նպատակով: Համաձայնագրով նախատեսվում է իրականացնել երկու երկրների քաղաքացիների կյանքի որակը բարձրացնելուն ուղղված աջակցվող ծրագրերի որոնում և ընտրություն, այդ նախագծերում մասնավոր ներդրումների ներգրավում, աջակցվող ծրագրերի կառուցվածքի վերաբերյալ նրանց մասնակիցներին ներդրումային խորհրդատվության տրամադրում։

Միջոցառման շրջանակում ստորագրված երկրորդ փաստաթուղթը «Imagine HUB by Soft» ընկերության և «Սկոլկովո հիմնադրամ» ոչ առևտրային կազմակերպության միջև «Նորարարության (ինովացիոն) ոլորտում համագործակցության մասին» հուշագիրն է, որը ստորագրվել է «Imagine HUB by Soft» ընկերության գլխավոր տնօրեն Ինգա Վարդազարյանի և «Սկոլկովո հիմնադրամ» ոչ առևտրային կազմակերպության տարածաշրջանային զարգացման և ԱՊՀ երկրների հետ փոխգործակցության մասով  փոխնախագահի տեղակալ Ալեքսանդր Օկունևի կողմից։

Կողմերը կհամագործակցեն Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում նորարարական գործունեության զարգացման, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների Ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրի (մինչև 2030 թվականը) խնդիրների իրականացման ուղղությամբ։

Փաստաթղթով նախատեսվում է համագործակցություն նորարարությունների առևտրայնացման ցանցի զարգացման, ինովացիոն գործունեության խթանման ուղղություններով, ինչպես նաև վենչուրային ֆինանսավորման ոլորտում և համատեղ վենչուրային հիմնադրամների կազմավորման ոլորտում նախաձեռնությունների մշակում և իրականացում, ինովացիոն գործունեության պետական և մասնավոր աջակցության միջոցների և գործիքների մոտարկում և այլն։  


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն