Ա․ Սիմոնյանը մասնակցել է «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք հիմնելու մասին» համաձայնագրի նախագծի քննարկմանը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ապրիլի 19-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում մասնակցել է «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք հիմնելու մասին» համաձայնագրի նախագիծը բանակցելու նպատակով փորձագետների 5-րդ հանդիպմանը։ Հանդիպմանն առկա ձևաչափով մասնակցել են Հայաստանի և Իրանի պատվիրակությունները և առցանց ձևաչափով (կորոնավիրուսի համավարակով պայմանավորված)՝ Վրաստանի, Բուլղարիայի և Հունաստանի պատվիրակությունները։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ՏԿԵ փոխնախարարն անդրադարձել է «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի գործարկման դեպքում Հարավային Ասիայից ու Պարսից ծոցի նավահանգիստներից դեպի Սև ծով և այնուհետև դեպի Եվրոպա և հակառակ ուղղությամբ անցնող ամենակարճ ճանապարհով (Իրանի, Հայաստանի և Վրաստանի տարածքով) միջազգային տարանցիկ բեռնափոխադրումներ իրականացնելու հեռանկարներին և առավելություններին։

Մասնակից պատվիրակությունները քննարկել են համաձայնագրի նախագծի մի շարք դրույթների շուրջ իրենց դիրքորոշումները և այդ դրույթների վերջնական համաձայնեցման տարբերակները։ Հանդիպման ավարտին ստորագրվել է արձանագրություն, որով նախատեսվում է համաձայնագրի նախագծի համաձայնեցումն ավարտին հասցնելու նպատակով փորձագետների հաջորդ հանդիպումն անցկացնել Բուլղարիայի Հանրապետությունում։

mtad.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն