Քննարկվել է ռուսաստանյան շուկայում հայկական սննդամթերքի արտահանումների ընդլայնման հնարավորությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի նախաձեռնությամբ Ներդրումների աջակցման կենտրոնի հետ համատեղ կազմակերպվել է առցանց հանդիպում դեպի ռուսաստանյան շուկա հայկական սննդամթերքի արտահանումների ընդլայնման և սննդամթերքի մանրածախ X5 Retail Group ռուսաստանյան ընկերությունում հայկական արտադրանքի ներկայացվածության ավելացման հնարավորությունը քննարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն, ավելի քան 40 հայկական ընկերությունների ներկայացուցիչներ։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Արման Խոջոյանը նշել է․ «Լոգիստիկ ենթակառուցվածքների սահմանափակ լինելու կամ բացակայության պայմաններում Հայաստանի ֆերմերային տնտեսությունների փոքր ծավալները խոչընդոտ են հանդիսանում նրանց արտադրանքի իրացման, այդ թվում՝  արտահանումների համար։ Վստահ եմ, որ անհրաժեշտ ենթակառուցվածքների առկայության և արտահանումների ճիշտ կազմակերպման դեպքում ոչ միայն տեղական ֆերմերներին, այլև արտահանող և ներմուծող ընկերություններին հնարավորություն կընձեռվի ավելի արդյունավետ գործունեություն իրականացնել և հասնել շոշափելի արդյունքների»:

Իր խոսքում փոխնախարարն ընդգծել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ կառավարության պատրաստակամությունը օժանդակություն ցուցաբերել շահագրգիռ կողմերին համագործակցության բոլոր փուլերում:

Այնուհետև ռուսաստանյան ընկերությանը հակիրճ ներկայացվել են ՀՀ գյուղատնտեսության և ագրոարդյունաբերական համալիրի առաջնահերթություններն ու զարգացման հիմնական միտումները, ինչպես նաև Հայաստանում տնտեսվարողներին տրամադրվող պետական օժանդակության գործիքակազմը և ՀՀ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աջակցության ծրագրերը։

Իրենց հերթին X5 Retail Group ընկերության ներկայացուցիչները նշել են, որ ռուսաստանյան շուկայում առկա է բավական մեծ հետաքրքրվածություն հայկական արտադրության սննդամթերքի նկատմամբ։ Նրանց տեղեկացմամբ՝ ընկերության առաջնային նպատակն է երկարաժամկետ համագործակցություն ծավալել անմիջապես հայ արտադրողների հետ՝ հայկական արտադրանքի ներկայացվածությունն իրենց առևտրային ցանցերում ընդլայնելու նպատակով։

Ընկերությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել հատկապես հայկական թարմ միրգ-բանջարեղենի, պահածոյացված արտադրանքի, գինիների ու չրերի  նկատմամբ։

Այնուհետև կողմերը քննարկել են ռուսաստանյան շուկայի առանձնահատկություններին, գործող մրցակցային պայմաններին ու հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համար առավել նպատակահարմար ուղղություններին վերաբերող հարցեր։

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխշահավետ համագործակցությանն ուղղված մի շարք հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հավաքագրել և ուսումնասիրել բոլոր բարձրացված հարցերը՝ առաջիկայում գործնական քայլեր ձեռնարկելու նպատակով։

mineconomy.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն