Քննարկվել են հայ-չիլիական տնտեսական գործակցության հնարավորությունները

Դեկտեմբերի 9-ին տեսակապի միջոցով անցկացվել է Հայաստան-Չիլի կլոր սեղան՝ «Արտահանում և օտարերկրյա ներդրումների խթանում» թեմայով։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Չիլիի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Ներդրումների աջակցման կենտրոնի,  Չիլիի «ProChile» և «InvestChile» գործակալությունների ներկայացուցիչները։

Կլոր սեղանի մասնակիցներին փոխանցվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի և Չիլիի Հանրապետության արտաքին գործերի միջազգային տնտեսական հարաբերությունների հարցերով նախարարի տեղակալ Ռոդրիգո Յանյեսի ողջույնի խոսքերը։

Վարոս Սիմոնյանի ողջույնի խոսքում մասնավորապես նշվել է, որ Հայաստանը և Չիլին ունեն զգալի ներուժ և չօգտագործվող լայն հնարավորություններ տնտեսական հարաբերությունների զարգացման և դրանք որակական նոր մակարդակի հասցնելու համար։ Նաև ասվել է, որ արտաքին առևտրի, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաև ներդրումների ներգրավումը և արտահանման խթանումը, անկասկած, բարենպաստ ազդեցություն կունենան ինչպես երկու երկրների տնտեսությունների հետագա զարգացման, այնպես էլ երկկողմ ձևաչափով համագործակցության խորացման համար, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում։ Հատուկ կարևորվել է նմանատիպ միջոցառումների անցկացումը տնտեսական, առևտրային և ներդրումային նոր հնարավորությունների համար։  

Ռոդրիգո Յանյեսի ողջույնի խոսքում նույնպես կարևորվել է Հայաստան-Չիլի կլոր սեղանի անցկացումը։ Ուղերձում մասնավորապես նշվել է, որ առևտուրը կարող է միավորել շատ տարբեր երկրների, ընդգծվել է, որ Չիլին շարունակաբար ընդլայնում է իր փոխգործակցությունը և կան լայն հնարավորություններ ընդլայնելու համագործակցությունը արտահանման և ներմուծման, գործարարների միջև նոր կապերի հաստատման համար, ինչը թույլ կտա բացել նոր հորիզոններ առևտրի և ներդրումների բնագավառներում։

Կլոր սեղանի ընթացքում Ներդրումների աջակցման կենտրոնի և Չիլիի Հանրապետության «ProChile» ու  «InvestChile» գործակալությունների ներկայացուցիչները շնորհանդեսների միջոցով ներկայացրել են իրենց կազմակերպությունների գործունեությունը։

Այնուհետև միջոցառման մասնակիցները տեղեկատվություն են փոխանակել արտահանման խթանման և ներդրումների ներգրավման ուղղությամբ վարվող քաղաքականության, հայկական և չիլիական համապատասխան կազմակերպությունների  վերաբերյալ, հստակեցրել տնտեսական համագործակցության շրջանակը և ուղղությունները։

Միջոցառման ավարտին կողմերը պայմանավորվորվել են արդյունավետ օգտագործել համապատասխան կառույցների ներուժը, քննարկել Ներդրումների աջակցման կենտրոնի և «ProChile» ու «InvestChile» գործակալությունների միջև համագործակցության վերաբերյալ հուշագրերի ստորագրման հարցը, համատեղ առցանց գործարար ծրագրերի իրականացման, ինչպես նաև համավարակի շրջանում հայ և չիլիացի գործարարների միջև փոխգործակցության հնարավորությունները:

mineconomy.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն