«Դելոյտ»-ը մտնում է հայկական շուկա

«Դելոյտ»-ը մտնում է հայկական շուկաՖիրմաների միջազգային «Դելոյտ» միավորումը տեղեկացնում է Երևանում իր նոր գրասենյակի պաշտոնական բացման մասին, որը թվով 17–րդն է ԱՊՀ–ում և առաջինը' Հայաստանում։

«Ֆիրման ռազմավարական որոշում է կայացրել Երևանում գրասենյակ բացելու վերաբերյալ' տեղական ընկերությունների հետ իր երկարաժամկետ փոխհարաբերությունների հետագա ընդլայնման և երկրի արագ զարգացող տնտեսության պայմաններում ակտիվ գործունեություն ծավալելու նպատակով»,– ասվում է ընկերության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Արդեն ավելի քան 20 տարի «Դելոյտը» գործունեություն է ծավալում ԱՊՀ–ում, և ներկա պահին ընկերության աշխատակիցների թիվը տարածաշրջանում հաշվառում է շուրջ 3 հազար մարդ։

«Բացի ԱՊՀ–ում «Դելոյտի» ևս մի գրասենյակ բացելուց, մենք չափազանց ուրախ ենք Հայաստանի շուկա մուտք գործել, որը, ինչպես մենք ենք կարծում, զգալի հնարավորություններ է բացում մեր հետագա աճի համար։ Մեր փորձագետները բոլոր անհրաժեշտ գիտելիքներն ու փորձն ունեն հաճախորդների բիզնեսի զարգացման հավակնոտ ծրագրերի իրականացման համար։ Եվ մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին և նրա բիզնես միջավայրին' տարածաշրջանի հսկայական ներուժը բացահայտելու ուղղությամբ»,– ասել է ԱՊՀ–ում «Դելոյտ» ընկերության գլխավոր տնօրեն Դևիդ Օուենը։

Նոր գրասենյակի ղեկավար կդառնա Սրբուհի Հակոբյանը, ով կհամատեղի իր գործունեությունը որպես Մոսկվայում և Երևանում աուդիտի գծով գործընկեր։ Նա աշխատանքի զգալի փորձ ունի այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են' բանկային գործը, մեծածախ առևտուրը, անշարժ գույքը, առողջապահությունը և արտադրությունը։ Սրբուհին Երդվյալ և որակավորված հաշվապահների ասոցիացիայի (АССА) և Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի (ՀՀԱԱ) անդամ է։

«Երևանում նոր փորձառության համար բավական զգայուն ժամանակաշրջան է, և ես կցանկանայի օգտվել այս հնարավորությունից և ողջունել մեր բոլոր նոր աշխատակիցներին: Վստահ եմ, որ մեզ կհաջողվի հզոր թիմ ստեղծել, որը բարձրորակ ծառայություններ կտրամադրի։ Ես անհամբեր սպասում եմ հնարավորությանը' մեր հաճախորդներին պրոֆեսիոնալ ծառայությունների մատուցման ուղղությամբ մեր աշխատանքի բացառիկ արդյունքները ցուցադրելու համար, ինչպես նաև նպաստելու տարածաշրջանում «Դելոյտի» մասնակից ֆիրմաների հաճախորդների տեղական և միջազգային բազայի ընդլայնմանը»,– հայտնել է Սրբուհին։

ԱՊՀ–ում «Դելոյտ» ընկերությունն առաջատար աուդիտորական և խորհրդատվական ֆիրմաներից մեկն է, որը աուդիտի, խորհրդատվության, կորպորատիվ ֆինանսների, ռիսկերի կառավարման և հարկման ու իրավունքի հարցերով խորհրդակցության բնագավառում ծառայություններ է մատուցում' օգտագործելով տարածաշրջանի 10 երկրների 16 գրասենյակների շուրջ 3000 աշխատակիցների մասնագիտական փորձը։

Աղբյուրը՝ newsarmenia.ru


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն