Իսպանիան շահագրգռված է Հայաստանում միջին կարգի հյուրանոցների բացման հարցում

Իսպանիան շահագրգռված է Հայաստանում միջին կարգի հյուրանոցների բացման հարցումԻսպանիան շահագրգռված է Հայաստանում միջին կարգի հյուրանոցների ցանց բացելու հարցում, չորեքշաբթի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը' ներկայացնելով հունվարի 30-ից մինչև փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում Իսպանիայի Թագավորություն կատարած իր պաշտոնական այցի արդյունքները:

Ըստ նրա' ընթացիկ տարվա ապրիլին Հայաստան կայցելի Իսպանիայի հյուրանոցային ցանցերի ներկայացուցիչների պատվիրակությունը, որը կծանոթանա Հայաստանի հյուրանոցային բիզնեսի հնարավորություններին և ներուժին, ինչպես նաև երկրի ներդրումային մթնոլորտին:

Նա տեղեկացրեց, որ Իսպանիայում հայկական պատվիրակությունը հանդիպել է հյուրանոցային ցանցերի և պետական տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների հետ, քննարկել է զբոսաշրջության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները և հայկական շուկայում իսպանական հյուրանոցային ցանցերի մուտք գործելու հարցերը:

Հանդիպումից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Իսպանիայի Թագավորության Էներգետիկայի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության հարցերի քարտուղարության միջև զբոսաշրջության ոլորտի համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց:

Բացի այդ, երկկողմ տուրիստական կապերի զարգացման խթանման նպատակներով, ընթացիկ տարվա աշնանը Մադրիդում և Իսպանիայի այլ քաղաքներում Հայաստանի մասին ակտիվ գովազդային արշավ կանցկացվի, մասնավորապես' հայկական մշակույթի օրեր և տուրիստական փառատոն:

Ըստ Էկոնոմիկայի նախարարության տվյալների' Իսպանիայից Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակը 2012թ.-ին կազմել է շուրջ 3 հազար մարդ:

Աղբյուրը՝ newsarmenia.ru


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն