Սփյուռքահայ չորս երիտասարդներ, «իԳործ» ծրագրի շրջանակներում, աշխատանքի կանցնեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

«Ուզում եմ ողջունել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» նախաձեռնությունը, որի մեկնարկը տրվում է հենց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում: Շատ ուրախ եմ այս փաստը արձանագրել, որովհետև վստահ եմ՝ սա կարևոր փորձառություն է լինելու՝ միմյանցից սովորելու իմաստով»,- այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ընդունելով «իԳործ» ծրագրի ներկայացուցիչներին՝ ասել է նախարար Զարուհի Բաթոյանը:

Նշենք, որ ծրագիրը հնարավորություն է տալիս սփյուռքի մասնագետներին աշխատել ՀՀ պետական մարմիններում՝ ներդնելով սեփական փորձն ու գիտելիքները՝ համապատասխան ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականությունների ու ծրագրերի մշակման գործում:

Ծրագրի առաջին չորս մասնակիցները հաջորդ մեկ տարվա ընթացքում կաշխատեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հավասար հնարավորությունների վարչությունում՝ աջակցելով կանանց, երեխաների հիմնահարցերի ոլորտում իրականացվող ծրագրերին և բարեփոխումներին:

Ծրագրի մասնակիցների հետ զրույցի ընթացքում Զարուհի Բաթոյանը ներկայացրել է նախարարության հիմնական առաջնահերթությունները՝ աղքատության հաղթահարման մոդելի, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքից՝ մինչև հաշմանդամություն ունեցող անձանց ապաինստիտուցիոնալացում.

«Ուզում եմ ասել, որ մեր ոլորտը շատ բարդ է, բայց այն նաև ամենամարդակենտրոնն է, և ձեր աշխատանքում գրանցված յուրաքանչյուր արդյունք ձեզ, վստահաբար, մեծ բավականություն է պատճառելու, որովհետև անդրադառնալու է մարդկանց կյանքի որակի բարելավման վրա: Ուզում եմ նաև խորհուրդ տալ, որ չվախենաք դժվարություններից, այլ ընդունեք դրանք որպես մարտահրավերներ, որոնց հաղթահարում ձեզ համար լավագույն փորձառությունը կարող է դառնալ»,- ասել է Զարուհի Բաթոյանը:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանն իր հերթին նշել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում սփյուռքահայ երիտասարդների աշխատանքի մեկնարկով, ըստ էության, շոշափելի է դառնում դեռ վեց ամիս առաջ երազային թվացող նախաձեռնությունը.

«Շատ ուրախ ենք, որ հենց այս նախարարությունից է սկսվում մեր մասնակիցների մեկնարկը: Մինչև տարեվերջ ծրագրի 100 մասնակից աշխատանքի կանցնի Հայաստանի պետական համակարգի տարբեր կառույցներում: Մեզ համար սա, իրոք, պատմական օր է»,- ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարը:

Լիբանանից, Ֆրանսիայից և Ռուսաստանից ժամանած երիտասարդներն արդեն վաղը կանցնեն աշխատանքի:

mlsa.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն