Հայաստանի համար Ռիգայի գագաթնաժողովը ամենահաջողն էր. Սերգեյ Մինասյան

Եթե ԵՄ «Արեւելյան գործընկերության» Ռիգայի գագաթնաժողովը դիտարկենք այլ մասնակիցների արդյունքների տեսակետից, ապա հավանաբար Հայաստանի համար գագաթնաժողովն ամենաարդյունավետն էր։

Այս մասին հունիսի 2-ն կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։

Նրա խոսքով՝ դա կարելի է բացատրել մի քանի գործոններով։ Սկսած նրանից, որ իրականում հայկական կողմը ոչ իրատեսական մեծ ակնկալիքներ ուներ։ «Մյուս կողմից, կարծում եմ, որ «Արեւելյան գործընկերության» երկրների տարածքում վերջին 1,5 տարվա ընթացքում աշխարհաքաղաքական դեպքերը ցույց տվեցին, որ 2013թ.-ից սկսած՝ Հայաստանի հավասարակշիռ եւ առավել իրատեսական մոտեցումը տվեց ցանկալի արդյունքները»,- կարծում է Սերգեյ Մինասյանը։ Այն, որ Հայաստանը մտադիր է նոր ինստիտուցիոնալ եւ իրավական հիմքեր ստեղծել ԵՄ-ի հետ համագործակցելու համար, համահունչ է այն մոտեցումներին, որոնք առաջ է քաշել հայկական կողմը 2013թ. սեպտեմբերի 4-ից հետո (սեպտեմբերի 3-ին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու մասին խմբ.)։ Կարծում եմ, որ տարվա վերջին կսկսվի Հայաստանի եւ Եվրամիության միջեւ շրջանակային համաձայնության բանակցությունների իրական գործընթացը»,- նշեց Մինասյանը։

Քաղաքագետը վստահ է, որ նոր քաղաքական իրավիճակում Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի մոտեցումը նույնպես դրական կլինի, եթե հաջողվի ԵՏՄ-ին միանալու համաձայնագիրը համատեղել ԵՄ-ի հետ նոր պայմանագրի հետ։ «Սա այսպես կոչված «Ասոցացման համաձայնագիր Light»-ն է, որը ներառում է քաղաքական եւ ժողովրդավարական բարեփոխումների ամբողջ մասը, ինչպես նաեւ տնտեսական լուրջ փաթեթ՝ բացառությամբ ազատ առեւտրի գոտու եւ որոշ մաքսային կարգավորումների, որոնք կարեւոր են, բայց ոչ այդքան»,- ընդգծեց Սերգեյ Մինասյանը։

novostink.ru


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն