ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը օրենսդրական փոփոխությունների առաջարկներ է մշակում ՄՄ–ի անդամակցության համատեքստում

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ ԱվանեսյանՀայաստանի էկոնոմիկայի նախարարությունը Մաքսային միությանն անդամակցելու համար անհրաժեշտ առաջարկություններ է մշակում, հինգշաբթի կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։

Ըստ նրա, նախարարության գերակա խնդիրն այս պահին անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ նախապատրաստելն է։

«Չեմ կարծում, թե դրանք շատ են, դրանց հիմնական մասը միջազգային համաձայնագրերի համաձայնեցման և ստորագրման հարցն է»,– ասաց Ավանեսյանը' ընդգծելով, որ աշխատանքները տարվում են աշխատանքային ծրագրին համապատասխան։

Ինչ վերաբերում է Հայաստանի' Մաքսային միությանը միանալու Ճանապարհային քարտեզի հրապարակմանը, ապա, նախարարի խոսքով, դա պետք է իրականացնի Եվրասիական մարմինը։

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի' 2013 թվականի սեպտեմբերի 3–ին կայացած բանակցությունից հետո հայտարարվել է, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։ Հայաստանի' Մաքսային միությանը միանալու Ճանապարհային
քարտեզը հաստատվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում, Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստում։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն