Ճապոնիայում կարող է հայկական մածունի արտադրություն սկսվել

Ճապոնիայում մոտ երեք տասնյակ հայ է բնակվում, NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Ճապոնիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը:

Ըստ դիվանագետի՝ նրանց կեսը բնակվում է Տոկիոյում: «Պետք է նշել, որ վերջին տասնամյակներում թիվը մի քանի անգամ աճել է: 20 տարի առաջ այս նույն հարցին ես կատակով պատասխանում էի «4»՝ ես, կինս եւ երկու երեխաներս: Հետո թիվն աստիճանաբար աճեց 10-ի, 20-ի:

Ճապոնիայում մեր փոքրիկ սփյուռքը բավական հաշտ է ապրում եւ պարբերաբար հավաքվում է ազգային տոների եւ իրադարձությունների առթիվ», - նշել է դեսպանը:

Հայաստանում ճապոնացիների թիվը 10-ից էլ քիչ է: Ճապոնական կողմի տվյալով՝ ընդամենը 7 մշտական բնակիչ կա գրանցված:

Ապրանքաշրջանառության մասին հարցին ի պատասխան դեսպանը թվեր չնշեց. «Բանն այն է, որ ճապոնական ապրանքների զգալի մասը երրորդ երկրների միջոցով են Հայաստան հասնում: Ուղղակի մատակարարումների հաստատման պարագայում թվերն առավել ճշգրիտ կարտացոլեն մեր ապրանքաշրջանառությունը: Հայաստանից Ճապոնիա արտահանվում է բժշկական շիճուկ, կոնյակ եւ «Նարինե» պրոբիոտիկ: Դիտարկվում է Ճապոնիայում հայկական մածունի արտադրություն սկսելու հնարավորությունը», - ասել է Հրանտ Պողոսյանը:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն