Ինչպես է ընթանում Հայաստանի առեւտուրը Մաքսային միության անդամ պետությունների հետ

Ինչպես է ընթանում Հայաստանի առեւտուրը Մաքսային միության անդամ պետությունների հետՀայաստանի արտաքին առեւտրաշրջանառության մեծ մասը կապված է Ռուսաստանի հետ: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերի ամիսներին Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության մեջ այս երկրի տեսակարար կշիռը կազմել է 22,5 տոկոս: Այսինքն մեր արտաքին առեւտրի մեկ հինգերորդ մասից ավելի կպված է Ռուսաստանի հետ:

Բելառուսի հետ առեւտրի տեսակարար կշիռը նշված ժամանակահատվածում կազմել է 0,9 տոկոս: Ինչ վերաբերում է ՄՄ երրորդ անդամ Ղազախստանին, ապա տեսակարար կշիռը 0,1 տոկոս է: Համեմատության համար նշենք, որ նշված ժամանակահատվածում ԱՄՆ-ի հետ առեւտուրը կազմել է 4,2 տոկոս:

Պետեկամուտների տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի արտահանումը Բելառուս կազմել է 5,4 մլն դոլարից պակաս՝ այդ երկրից 23,3 տոկոս ներմուծման համեմատ: Մեր արտաքին առեւտրաշրջանառության համար այս ցուցանիշները չնչին են, որոնք ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերի ամիսներին կազմել են մոտ 4,2 մլրդ դոլար:

Թեեւ մենք Բելառուսից ներմուծում ենք շուրջ երեք հարյուր խումբ ապրանքատեսակ, ծավալում առկա են անհամամասնություններ: Հիմնական մասը պատկանում է անվադողերին (ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերի ամիսներին 21.7 տոկոս) ու ցամաքային փոխադրամիջոցներին:

Վերջինների թվում Հայաստան է բերվել 19 բեռնատար (4,1 մլն դոլար արժողությամբ), ինչպես նաեւ 172 տրակտոր (2,9 մլն դոլար արժողությամբ) եւ հատուկ նշանակության 8 մեքենա (1,2 մլն դոլար արժողությամբ): Բելառուսից Հայաստան ներկրման ծավալում թվարկվածի տեսակարար կշիռը կազմել է 30 տոկոս:

Հայաստանի Բելառուս արտահանման բնագավառում անհամամասնություններն ավելի շատ են, քան ներկրման դեպքում: Նշված ժամանակահատվածում ծավալի քառորդ մասը (75,7 տոկոս) պատկանում էր միայն ոգելից խմիչքներին՝ 167,3 հազար լիտր ծավալով:

3,8 տոկոս մասնաբաժնով երկրորդ տեղում է հղկված ադամանդը, որն ինչ-որ չափով պայմանական արտահանում է: Երրորդ տեղում թեթեւ արդյունաբերական ապրանքներ են՝ սպորտային համազգեստներ՝ 1,6 տոննա ծավալով (2,7 տոկոս): Ինչպես երեւում է, Բելառուսի հետ մեր արտաքին առեւտրաշրջանառությունը համեմատաբար փոքր է, անհամամասնություններ կան ներկրման ու արտահանման ոլորտում:

Ընդհանուր առմամբ Բելառուսը հենվում էր նավթամթերքների՝ անվադողերի, ինչպես նաեւ պարարտանյութերի արտահանման վրա: Սննդամթերքից ներմուծվում է շաքարավազ, ալյուր ու երշիկեղեն, նկատվում է մսամթերքի ներմուծման ծավալների աճ:

Հայաստանի համար կարեւոր է Բելառուսում բնակարանային շինարարության աճը: Այստեղ հունվար-սեպտեմբեր ամիսներին տրամադրվել են 3,75 մլն քառակուսի կմ բանակարան, որը կազմել է տարեկան պահանջի 58 տոկոսից պակաս: Նշենք, որ Հայաստանում այդ թիվը կազմել է 125 հազար քառակուսի կմ:

Ընթացիկ տարում Բելառուսի արտաքին առեւտրի ոլորտում լուրջ խնդիրներ ծագեցին: Հունվար-սեպտեմբեր ամիսներին ներկրումը 2,4 մլրդ դոլարով գերազանցում էր արտահանմանը: Նշենք, որ նախորդ տարվա համապատասխան փուլում հակառակ պատկերն էր՝ 2,0 մլրդ դոլար տարբերությամբ:

Արտաքին առեւտրի ընդհանուր հավասարակշռությունն ուղղեց ծառայությունների արտահանման դրական շարժը, որտեղ ավելցուկը կազմում էր 2,1 մլրդ դոլար: Արդյունքում ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերի ամիսներին պակասուրդը կազմում էր «ընդամենը» 0,37 տոկոս:

Բելառուսի տնտեսությունն այսօր լավագույնվ վիճակում չէ: Փաստացի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) տեմպը մի քանի անգամ հետ է մնում նախկինում կանխատեսված մակարդակից: ՀՆԱ-ի վրա ազդել է պարարտանյութերի, ինչպես նաեւ նավթամթերքների արտահանման ծավալների կրճատումը: Հաջորդ տարվա կանխատեսումները նույնպես մռայլ են՝ երկրում զբաղվածության կրճատում, հարկերի՝ այդ թվում նաեւ ծխախոտի ու ոգելից խմիչքների ակցիզային հարկի աճ…

Սմբատ Գրիգորյան

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն