ԵՄ դեսպան. Եվրամիությունը հարգում է Հայաստանի սուվերեն որոշումները

ԵՄ դեսպան. Եվրամիությունը հարգում է Հայաստանի սուվերեն որոշումներըԵվրամիությունը հարգում է Հայաստանի սուվերեն որոշումները: Այս մասին սեպտեմբերի 27-ին լրագրողներին է հայտնել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:

Նրա խոսքով՝ Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունները շարունակում են հիմնվել այն աշխատանքի վրա, որն արդեն իրականացվել է վերջին 4 տարիների ընթացքում: «Մենք համագործակցության միջոց ենք փնտրում, որը չի հակասելու Հայաստանի նորմերին եւ պարտականություններին»,-ասել է Հրիսթեան՝ ելույթ ունենալով Բագրատաշենում նոր մաքսակետի հիմնարկեքին:

Պատասխանելով ԵՄ աջակցությամբ Հայաստանում մաքսային բարեփոխումների դերի մասին հարցին, Հրիսթեան ընդգծել է, որ այդ ծրագրերը շարունակում են կարրեւոր մնալ: «Աշխարհում կան առեւտրային տարբեր համակարգեր: Դրանց փոխգործակցության համար են անհրաժեշտ սահմանամերձ ենթակառուցվածքները: Չեմ կարծում, որ դա կարող է խանգարել մարդկանց եւ ապրանքների տեղաշարժին»,-հավելել է ԵՄ դեսպանը:

Նշենք, որ Բագրատաշենում նոր մաքսակետի շինարարությունը իրականացվում է EBRD-ի Եվրոպական ներդրումային բանկի վարկային միջոցների հաշվին, ինչպես նաեւ Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում տրամադրված գրանտների:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն