Երևանի քաղաքապետը հանդիպել է Կալիֆորնիայի նահանգային ժողովի և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի պատվիրակության հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգային ժողովի և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամների պատվիրակության հետ։

Շնորհակալություն հայտնելով ընդգրկուն պատվիրակությամբ այցելության համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրերին ներկայացրել է Երևանի զարգացման հարցում իր մոտեցումները, ինչպես նաև քաղաքային տնտեսության ներդրումային ոլորտների ներուժն ու առաջարկել է քայլեր ձեռնարկել դեռևս 2007 թվականին Երևանի և Լոս Անջելեսի միջև ստորագրված քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագրի ակտիվացման ուղղությամբ։

«Երևանի և Լոս Անջելեսի միջև մենք ակնկալում ենք համագործակցություն բազմաթիվ ոլորտներում՝ մշակութային, կրթական, և առհասարակ՝ քաղաքային տնտեսության կառավարման բոլոր ուղղություններով, ինչու չէ՝ նաև ներդրումային համագործակցություն։ Երևանի քաղաքապետարանի և մասնավոր հատվածի միջև մեծ է համագործակցությունը և արդյունքները տեսանելի են։ Կարծում եմ, Լոս Անջելեսում մեծաքանակ հայ համայնքի առկայությունը էլ ավելի կնպաստի մեր երկու քաղաքների միջև արդյունավետ և փոխշահավետ համագործակցության կայացմանը»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Երևանի քաղաքապետն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որն անընդհատ կապ կապահովի համագործակցության ակտիվացման համար։

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը ներկայացնող Փոլ Քըրքորյանը ողջունել է աշխատանքային խումբ ստեղծելու՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկը, որն ուղղված կլինի համագործակցության տեսանելի քայլեր կատարելուն և հավելել, որ քաղաքային տնտեսության ոլորտին առնչվող գործակցությունից բացի համագործակցության հեռանկար են տեսնում նաև բարձրագույն տեխնոլոգիաների երևանյան միջավայրի հետ, ինչպես նաև երկու քաղաքների համալսարանների միջև։

«Մենք ևս ձգտում ենք ակտիվացնել Լոս Անջելեսի և Երևանի միջև ստորագրված համաձայնագիրը։ Հույս ունենք, որ այս այցը կնպաստի հարաբերությունների առավել մտերմացմանը, լավ խթան կլինի նաև երկու քաղաքների միջև բիզնես համագործակցության սերտացման համար։ Թույլ տվեք հաղորդել Ձեզ Լոս Անջելեսի քաղաքապետ պարոն Էրիկ Գարսետտիի ողջույններն ու բարեմաղթանքները, ինչպես նաև հայտնել Երևան այցելելու նրա մտադրության մասին։ Կարծում եմ, մինչ ձեր հանդիպումը մենք համագործակցությանն ուղղված զգալի քայլեր կատարած կլինենք»,- նշել է Փոլ Քըրքորյանը։

Աղբյուրը՝ yerevan.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն