Ասիական զարգացման բանկը կմասնակցի ՀՀ առողջապահական հաստատությունների արդիականացմանը

 Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ Մայքլ Նիչզյալի գլխավորությամբ։ Քննարկվել են ԱԶԲ խորհրդատվական առաքելության աջակցությամբ Հայաստանի առողջապահության որակի բարելավման ծրագրի շրջանակում առողջապահական հաստատությունների կառուցմանն ու վերակառուցմանն առնչվող հարցեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, կառույցի նախագահի պարտականությունները կատարող, նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը ներկայացրել է քաղաքաշինական գործող ընթացակարգերը, դաշտը կանոնակարգող քաղաքաշինական նորմերը։ Նա տեղեկացրել է, որ ներկայում մշակվում են առողջապահական հաստատությունների վերաբերյալ առանձին նորմեր, իսկ միջազգային՝ առավելապես ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Չինաստանի փորձի ուսումնասիրման հիման վրա նախատեսվում է առողջապահական հաստատությունների մասով բարելավել երկրաշարժադիմացկուն շինարարության նորմերը, որոնք մշակվել են ԱԶԲ աջակցությամբ։

Ըստ աղբյուրի՝ Մայքլ Նիչզյալն ընդգծել է, որ, ծանոթանալով գործող չափանիշներին և համադրելով ԱԶԲ պահանջների հետ, նպատակ ունեն համատեղել ջանքերը՝ որակի միջազգային հիմնական չափանիշներին համապատասխան առողջապահական ենթակառուցվածքներ ձևավորելու համար։ Այդ համատեքստում նա կարևորել է սեյսմիկ անվտանգության ապահովումը, էներգաարդյունավետության, կլիմայի ազդեցության մեղմացմանն ուղղված միջոցառումների իրականացումը։

Ծրագրի իրագործմամբ ԱԶԲ-ն կմասնակցի ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված առողջապահական հաստատությունների արդիականացման միջոցառումներին։

Կարևորելով Ասիական զարգացման բանկի հետ տարբեր ծրագրերի շրջանակում համագործակցությունը՝ Դավիթ Գրիգորյանը ողջունել է գործունեության նոր ուղղությունը՝ հայտնելով ԱԶԲ առաքելությանն աջակցելու կոմիտեի պատրաստակամությունը։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն