Միջազգային համագործակցություն

Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 ... 69 Next
Տեղի է ունեցել «Ամրապնդելով գործընկերային կապերը» խորագրով հայ-իտալական ֆորումը
05 սեպտեմբերի 2023   (0)

Հայ գործարարների ասոցիացիան Էկոնոմիկայի նախարարության և Իտալա-ռուսական առևտրային պալատի հետ համատեղ սեպտեմբերի 5-ին Երևանում անց է կացրել «Ամրապնդելով գործընկերային կապերը» խորագրով հայ-իտալական ֆորումը, որին մասնակցել է նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։

Սերգեյ Լավրով. Այս տարի ԵԱՏՄ ապրանքաշրջանառության 90%-ը կլինի ազգային արժույթներով
03 սեպտեմբերի 2023   (0)

2023-ին ԵԱՏՄ ազգային և բարեկամական արժույթներով փոխադարձ առևտրաշրջանառությունը կհասնի 90%-ի: 2022-ին այդ ցուցանիշը կազմել է 76%։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ԱՄՀ պատվիրակությանն է ներկայացրել Հայաստանի ընթացիկ տնտեսական զարգացումներն ու կանխատեսումները
01 սեպտեմբերի 2023   (0)

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի գլխավորած պատվիրակությանը:

ԱՄՆ պետական դեպարտամենտի կողմից հավատարմագրված «Carolina Adoption Services» կազմակերպության հետ քննարկվել են որդեգրման բնագավառում իրականացվող աշխատանքները
31 օգոստոսի 2023   (0)

Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետ Մարինե Յայլախանյանը և աշխատակիցները հանդիպել են ԱՄՆ պետական դեպարտամենտի կողմից հավատարմագրված «Carolina Adoption Services» կազմակերպության տնօրեն Ֆիլիս Սթիվենսոնի և կազմակերպության ներկայացուցչների հետ:

Հայաստանն ու Հարավային Կորեան պլանավորում են տնտեսական, արդյունաբերական և գիտական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել
31 օգոստոսի 2023   (0)

Հայաստանի և Հարավային Կորեայի կառավարությունները նախատեսում են տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել։

«Բիզնես և կրթություն-գործընկերություն» գերմանական հիմնադրամի պատվիրակությունը ՀԱԳՄ-ում
29 օգոստոսի 2023   (0)

Օգոստոսի 27-31-ը Հայաստանում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության «Բիզնես և կրթություն-գործընկերություն» հիմնադրամի պատվիրակությունը, որն իր հայաստանյան գործընկեր «Բիզնես և կրթություն» ասոցիացիայի ներկայացուցիչների հետ օգոստոսի 29-ին հյուրընկալվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում։

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում մոտ 300 իրանական ընկերություն է բացվել․ Քերոբյան
25 օգոստոսի 2023   (0)

Հայաստանի և Իրանի երկկողմ առևտրաշրջանառությունը աշխուժացնելու նպատակով Իրանի 7 ազատ առևտրի գոտիների 60 իրանական և 50 հայկական ընկերություններ արդյունաբերության,

ՀՀ եւ ՌԴ նախարարները հավանություն են տվել ԵԱՏՄ զբոսաշրջության ամենամյա համաժողովի գաղափարին
25 օգոստոսի 2023   (0)

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում օգոստոսի 25-ին տեղի է ունեցել գործնական նախաճաշ Հայաստանի եւ Ռուսաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի եւ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի մասնակցությամբ։

Երևանում կկայանա հայ-կորեական տնտեսական համագործակցության համաժողով
21 օգոստոսի 2023   (0)

2023 թվականի սեպտեմբերի 14-ին Երևանում տեղի կունենա հայ-կորեական տնտեսական համագործակցության համաժողով, որի նպատակն է խթանել և ընդլայնել Հայաստանի և Կորեայի միջև տնտեսական համագործակցությունը։

ՀԱԳՄ-ում հյուրընկալվեց Մոսկվայի գործարարների իրավունքների պաշտպանության հանձնակատարի գլխավորած պատվիրակությունը
18 օգոստոսի 2023   (0)

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում օգոստոսի 17-ին հյուրընկալվեց Ռուսաստանի Դաշնության տնտեսության տարբեր ուղղությունների շահերը ներկայացնող հասարակական կառույցների ներկայացուցիչների խումբը՝ Մոսկվա քաղաքի գործարարների իրավունքների պաշտպանության գծով հանձնակատար Տատյանա Մինաևայի գլխավորությամբ։

Գերմանիան Հայաստանի վերականգնող էներգետիկայի ոլորտը զարգացնելու համար կհատկացնի 12 միլիոն եվրո
17 օգոստոսի 2023   (0)

Օգոստոսի 16-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ստորագրվել է 2022 թ. ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր։

Կոնյակ, մեղր եւ «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ». Չինաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ
17 օգոստոսի 2023   (0)

2022 թվականին Հայաստանի եւ Չինաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը հասել է 1,43 մլրդ դոլարի, իսկ 2023 թվականի առաջին վեց ամիսներին ցուցանիշը կազմել է 800 մլն դոլար՝ տարեկան կտրվածքով աճելով 45%-ով։

Եվրասիական զարգացման բանկն առաջին անգամ պարտատոմսերի թողարկում է սկսել Հայաստանի ֆոնդային բորսայում
16 օգոստոսի 2023   (0)

Եվրասիական զարգացման բանկը Հայաստանի ֆոնդային բորսայում 30 միլիոն դոլարի պարտատոմս կթողարկի: Մասնագետների գնահատմամբ՝ սա նշանակում է, որ մեր տնտեսությունում կան մեծ խնայողություններ, ինչը չի վրիպել հեղինակավոր կառույցի ուշադրությունից:

Քերոբյանն ու Իրանի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ավելացմանը վերաբերող հարցեր
16 օգոստոսի 2023   (0)

«Մեր երկու երկրների տնտեսության ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ, որն օգտագործելով կարող ենք երկկողմ տնտեսական հարաբերություններում հասնել զգալի արդյունքների»,- գրել է Քերոբյանը:

«Ֆրիդոմ Բրոքեր Արմենիա»-ն հայաստանցիներին հնարավորություն է տալիս գործարքներ կատարել աշխարհի խոշորագույն ֆոնդային բորսաներում
11 օգոստոսի 2023   (0)

«Ֆրիդոմ Բրոքեր Արմենիա» ընկերությունը Հայաստանում հնարավորություն է ստեղծել հեշտությամբ մուտք գործել Նյու Յորքի, Լոնդոնի, Չիկագոյի ու այլ խոշորագույն ֆոնդային բորսաներ, արժեթղթերի շուկայում կատարել ներդրումներ ու դառնալ, օրինակ, համաշխարհային ընկերություններից մեկի համասեփականատեր:

Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 ... 69 Next
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն