Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին։




Ավստրիայի արտաքին գործերի դաշնային նախարարի հայաստանյան այցի շրջանակներում Երևանում մեկնարկել է հայ-ավստրիական գործարար համաժողովը, որին մասնակցում են ավստրիական 19 ընկերության և ավելի քան 100 հայկական ընկերության ներկայացուցիչներ:


Ավստրիական կողմից Հայաստան են եկել 20 ընկերությունների ներկայացուցիչներ։ Այս մասին Երեւանում փետրվարի 3-ին, հայ-ավստրիական բիզնես-համաժողովի ժամանակ, ասաց Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը։


Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Ռաֆայել Գևորգյանը։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը:


Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հունվարի 31-ին հանդիպում է ունեցել Հունաստանի գյուղատնտեսության զարգացման և սննդի նախարար Սպիլիոս Լիվանույի հետ:


ՀայՓոստ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, Փոստի փոխանակման կենտրոնի ղեկավար Գևորգ Խանգելդյանը Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում հանդիպել են Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Մասահիկո Մետոկիի և գլխավոր տնօրենի տեղակալ Մարյան Օսվալդի հետ:


ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Արշակ Ասլանյանը, պետական հատվածի և գործարար համայնքի մի շարք ներկայացուցիչներ։


Ապրանքաշրջանառությունը Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ 2021թ. կազմել է 159,9 մլն դոլար՝ ավելանալով 24 տոկոսով։ Այս մասին AnalitikaUA.net-ին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը։


Հայ-վրացական սահմանի Սադախլո Բագրատաշեն անցակետում «Բարեկամություն» անունը կրող կամրջի կառուցման աշխատանքներն ակտիվ փուլում են:


Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մոտ 60%-ը կանցնի Ռուսաստանում գրանցված արդյունաբերական ընկերության վերահսկողության տակ։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Վայլդբերիզ» (Wildberries) ռուսաստանյան առցանց հարթակի հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկին:

Հայաստանի եւ Ղազախստանի առեւտրաարդյունաբերական պալատները միմյանց համար կբացեն իրենց առեւտրային տները

Հայաստանի եւ Ղազախստանի առեւտրաարդյունաբերական պալատները միմյանց համար կբացեն իրենց առեւտրային տները։ Այս մասին «Առեւտուր եւ զարգացում. հաշվարկներ ազգային արժույթներով՝ որպես փոխադարձ առեւտրի զարգացման գործոն» թեմայով Մոսկվա-Մինսկ-Երեւան-Քիշնեւ տեսակամրջի ժամանակ հայտրարարել է կազմկոմիտեի նախագահ, ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի ԱՊՀ գծով ղեկավար Կարեն Իվանովը։
.jpg)

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ Երևանում կայացել է Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստը։


Հայաստանի համար ռուսական գազի գինը 2022 թվականին անփոփոխ կմնա՝ կազմելով 165 ԱՄՆ դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: