Եվրամիությունում պլանավորում են մեծացնել դեղերի արտադրությունը և ստեղծել դրանց ռազմավարական պաշարներ

Եվրամիությունն ակնկալում է դեղագործական արտադրանքի ռազմավարական պաշար ձևավորել դեղամիջոցների անբավարարության հետ կապված խնդիրներից խուսափելու համար: Այս մասին Financial Times-ին հաղորդել են Եվրահանձնաժողովից։

«Բրյուսելը նպատակ ունի Եվրոպայում դեղամիջոցների պակասի խնդիրը լուծել դեղերի պաշարների ստեղծման և երաշխավորված մատակարարումների հարցում արտադրողների համար պարտադիր պահանջներ սահմանելու միջոցով», – ասվում է հոդվածում։

Բացի այդ, ԵՄ-ն մտադիր է «նվազեցնել կախվածությունը Չինաստանից և ավելացնել արտադրությունը դաշինքի ներսում»։

Հյուսիսային կիսագնդում ձմռանը հիվանդությունների աճի և Չինաստանից արտահանման կրճատման պատճառով հիվանդները դժվարացել են ձեռք բերել այնպիսի հաճախ օգտագործվող դեղամիջոցներ, ինչպիսիք են պենիցիլինը և պարացետամոլը: Այդ դեղամիջոցների պակասի մասին հայտնել են Եվրամիության գրեթե բոլոր 27 անդամ երկրները և Միացյալ Թագավորությունը:

Հրատարակությունը նշում է, որ ԵՄ երկրներին դեղագործական արտադրանքով ապահովելու հարցում Եվրահանձնաժողովը նպատակամիտված Է «ռազմավարական ինքնավարության»։ Ակնկալվում է, որ շուտով Եվրահանձնաժողովը կներկայացնի համապատասխան օրինագիծ, որի նպատակը կլինի «ապահովել դեղամիջոցների հասանելիությունը բոլոր հիվանդների համար, ովքեր ունեն դրանց կարիքը, և կանխել դեղամիջոցների մատակարարումների ընդհատումները»։

b24.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն