Ուկրաինայում էլեկտրաէներգիայի սակագինը մեկ տարվա ընթացքում աճել են գրեթե 70%-ով

Ուկրաինայում կոմունալ ծառայությունների սակագները տարվա ընթացքում զգալիորեն աճել են, ընդ որում ամենաշատը թանկացել է էլեկտրաէներգիան՝ գրեթե 70%-ով։ Այս մասին են վկայում պետական ​​վիճակագրական ծառայության տվյալները։

Անցած տարվա հոկտեմբերից մինչև 2023 թվականի հոկտեմբերը էլեկտրաէներգիան թանկացել է 69.7%-ով։ 8.7%-ով թանկացել է նաև աղբահանության ծառայությունը։ Բնակարանների սպասարկման սակագներն աճել են 3.9%-ով, բազմաբնակարան շենքերի կառավարման ծառայությունների սակագները՝ 2.7%-ով, ջրամատակարարման ծառայություններինը՝ 0.8%-ով։ Նշվում է, որ միջին հաշվով երկրում բնակարանային և կոմունալ ծառայությունները մեկ տարվա ընթացքում թանկացել են ավելի քան 13%-ով։

Նոյեմբերի 1-ին հրապարակվել են Կիևի Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի հարցման տվյալները, ըստ որոնց՝ ուկրաինացիները, բացի ռազմական գործողություններից, լրջորեն անհանգստացած են նաև երկրում կոռուպցիայից, ցածր աշխատավարձերից և կենսաթոշակներից, ինչպես նաև կոմունալ ծառայությունների բարձր սակագներից:

b24.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն