Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Չինաստանի, Թուրքիայի, Սերբիայի և Ուզբեկստանի ընկերությունների դեմ

Մեծ Բրիտանիան հայտարարել է 46 նոր պատժամիջոցների մասին տարբեր երկրներից անհատների և խմբերի դեմ, որոնք «ներգրավված են եղել ռուսական ռազմական մատակարարման շղթաներում և աջակցել են նրա ներխուժմանը Ուկրաինա», հայտնում է Reuters-ը։

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի տվյալներով, պատժամիջոցների են ենթարկվել Չինաստանում, Թուրքիայում, Սերբիայում և Ուզբեկստանում գործող ձեռնարկությունները։

«Մենք կշարունակենք ուժեղացնել ճնշումը Պուտինի վրա և կոշտ գործողություններ կձեռնարկենք երրորդ կողմերի դեմ, որոնք սահմանափակված ապրանքներ և տեխնոլոգիաներ են մատակարարում Ռուսաստանին, որտեղ էլ որ նրանք լինեն», - հայտարարել է արտաքին գործերի կրտսեր նախարար Անն-Մարի Թրեվելյանը:

Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ պատժամիջոցներ է սահմանել 31 մարդու և կազմակերպությունների նկատմամբ, որոնք կապված են անօդաչու թռչող սարքերի և հրթիռների մասերի մշակման և արտադրության, ինչպես նաև էլեկտրոնային բաղադրիչների ներմուծման հետ, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրությունների չորս ընկերությունների նկատմամբ, որոնք ներգրավված են եղել ռուսաստանյան  նավթի առևտրում:

Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատժամիջոցներ է մտցնում ռազմական տեխնոլոգիաներ արտադրող բելառուսական պաշտպանական կազմակերպության դեմ, որոնք Մինսկն օգտագործում է Ռուսաստանի ռազմական ջանքերին  աջակցելու նպատակով:

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն