Հայաստան-Ռուսաստան ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ավտոմեքենաները, որոնք երեկվանից Վերին Լարսի անցակետի ճանապարհին սպասում են դրա բացվելուն, ստիպված վերադառնում են Հայաստան։




Էկոնոմիկայի նախարարությունն ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում Լարսի ավտոճանապարհի վրացական եւ ռուսական կողմերի գործընկերների հետ՝ ավտոճանապարհի բացման ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեցին Էկոնոմիկայի նախարարությունից:


ՀՀ հողային օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) և հարակից օրենքներում առաջարկվող փոփոխությունները և լրացումը պայմանավորված է պետական սեփականություն համարվող հողամասերի մասնավորեցման և օտարման բնագավառում լիազորված մարմնի գործառույթների հստակեցման անհրաժեշտությամբ:


Նախագծի ընդունման արդյունքում հնարավորինս կզսպվեն բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելու և տեսչական մարմնի վարչական ակտով տրված ցուցումները չկատարելու և վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելու կամ թույլ չտալու դեպքերը:
%20(1).jpg)

Հունիսի 22-ին տեղի է ունեցել «Orion Summit 2022» միջազգային գագաթնաժողովը, որը միավորում է համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետների՝ տարբեր ոլորտներից, վենչուրային կապիտալներից և հրեշտակ ներդրողներից:


Հունիսի 21-ին Բելառուսի Հանրապետությունում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի հերթական նիստի շրջանակներում հայկական կողմի ներկայացրած նախաձեռնողական առաջարկի շրջանակներում ընդունվել է «Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 877 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի որոշումը։


Նախագծի նպատակն է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր - Ծրագիր 3-ի շրջանակներում վերակառուցվող Լանջիկ-Գյումրի ճանապարհատվածի կառուցման համար անհրաժեշտ նոր ազդակիր հողամասերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելը։


Նախագծերի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 20-ին ընդունել է Netcracker Technology ընկերության գործադիր տնօրեն, BostonGene ընկերության նախագահ Էնդրյու Ֆայնբերգի գլխավորած պատվիրակությանը։


Կառավարության կողմից յուրաքանչյուր տարի հաստատվում է «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ծրագիրը»:


2021 թվականի հոկտեմբերի 5-ից ի վեր տևական ժամանակ ՀՀ արտարժույթի շուկայում նկատվել են հակամրցակցային համաձայնության և գնային չարաշահման դրսևորումներ:


Հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում կառուցվող շենքային համալիրների շինարարական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցներն այցելել են Երևանի Գրիբոյեդով 48 հասցեում կառուցվող «Կոմիտաս Պարկ» բնակելի թաղամաս:


Պետական եկամուտների կոմիտեի կողմից ներդրված մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանությանն ուղղված հսկողական գործիքակազմի շարունակական կատարելագործմամբ տարեցտարի բարձրանում է մաքսային մարմինների կողմից կեղծ ապրանքների նկատմամբ հսկողության արդյունավետությունը:


Հունիսի 20-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Netcracker Technology ընկերության գործադիր տնօրեն և BostonGene ընկերության նախագահ Էնդրյու Ֆայնբերգին և BostonGene ընկերության հայաստանյան ներկայացուցիչներին։


«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում Տիգրան Ավինյանը գրել է, որ համաձայնագրով նախատեսվում է իրականացնել մետրոյի Աջափնյակի կայարանի նախագծման աշխատանքները։