Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022թ. մայիսի 25-ին ՀՀ ԱԺ կողմից ընդունվել են ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-138-Ն և ««Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-139-Ն օրենքները, որոնցով սահմանվել են մի շարք փոփոխություններ:




Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Արարատ-աշխարհ» ՓԲԸ-ն ստեղծվել է 2001 թվականին Արարատի մարզպետի որոշմամբ:


Տեղական նշանակության 2.1կմ երկարությամբ ճանապարհը միմյանց է կապում Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանի Բերդիկ և Այգեստան բնակավայրերը։ Մինչ հիմնանորոգումը ճանապարհը խիստ անբարեկարգ էր։


Ռուսաստանում Հայաստանի դեսպանության կից մաքսային կցորդ Արամ Թանանյանն ազատվել է պաշտոնից: Արամ Թանանյանին պաշտոնից ազատելու հարցն ընդգրկված էր գործադիրի նիստի՝ չզեկուցվող հարցերի օրակարգում:


ՀՀ կառավարությունը 2022 թվականի մարտի 24-ի թիվ 399-Լ որոշմամբ սահմանել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առևտրային կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին պետական աջակցություն տրամադրելու կարգը:


Կառավարության որոշմամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանն ամրացված, պետական սեփականություն հանդիսացող քաղաք Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Պ. Սևակի փողոց 5/1 հասցեում գտնվող 6832.2 քառ. մետր մակերեսով հասարակական շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.8083 հեկտար մակերեսով հողամասը կներկայացվի օտարման՝ մրցույթով:


Կառավարությունն ընդունել է որոշում՝ օդանավակայանների տարածքում տաքսի ծառայության մատուցման գործընթացը կանոնակարգելու նպատակով:


Կառավարության որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կհատկացվի 338 մլն 100 հազար դրամ՝ «Մեծ նվաճումների սպորտ» ծրագրի «Ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրում» միջոցառման համար:


Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել՝ 2022 թ. հիմնանորոգման ծրագրով նախատեսված մի շարք ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների համար։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին և նրա գլխավորած պատվիրակությանը:


Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։


2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որից հետո մի շարք գործարքներ պետք է իրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով:


Արդշինբանկը հաճախորդներին ընձեռում է հնարավորություն վերաֆինանսավորել այլ բանկերում արդեն գոյություն ունեցող անշարժ գույքի գրավով վարկերն ավելի ցածր տոկոսադրույքով, առանց միջորդավճարների:

2022թ․ հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնելու ՀՀ Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերը։ Գործող օրենսդրության համեմատությամբ տնտեսական հանցագործությանը վերաբերող և հարակից այլ հոդվածներում կատարված փոփոխություններին ծանոթացնելու նպատակով Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը հունիսի 15-ին «Անի պլազա» հյուրանոցի «Գառնի» սրահում կազմակերպել էր իրազեկման սեմինար, որը վարեց ՀՀ արդարադատության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Ռուբինա Մխիթարյանը։


2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի՝ վճարային քարտերով գործարքներ կատարելու պահանջների մասին դրույթը, համաձայն որի՝ տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են ունենալ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներ (POS-տերմինալներ) և հաճախորդի պահանջով` անկախ գումարի չափից ընդունել անկանխիկ վճարում: