Տեսակետներ ՀՀ կառավարության ծրագրի 2023 թ. կատարողականի վերաբերյալ

Ելույթներում պատգամավորները տարբեր գնահատականներ են հնչեցրել ՀՀ կառավարության ծրագրի 2023 թվականի կատարողականի վերաբերյալ, համեմատականներ անցկացրել դրա եւ Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի միջեւ,  ներկայացրել մեր պետությունը զարգացնելու, դժվարին իրավիճակից դուրս բերելու եւ երկրի առաջընթացն ապահովելու հարցում իրենց պատկերացումները:

Խորհրդարանականները խոսել են ՀՀ-ԵՄ համագործակցության, կրթական, առողջապահական համակարգերում առկա խնդիրների մասին, մտահոգություն հայտնել երկրում հանցագործությունների թվի աճի վերաբերյալ: Ընդդիմադիր եւ իշխանական ուժերի պատգամավորներն իրենց տեսակետներն են հայտնել նաեւ հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ: Խոսվել է խորհրդարանում ընդդիմադիր եւ իշխանական քաղաքական ուժերի փոխգործակցության, հայկական քաղաքական օրակարգի ձեւակերպման ու դրա սպասարկման կարեւորության, պատմական եւ իրական հայաստանների սահմանազատման, Լեռնային Ղարաբաղում կատարվածի մասին:

Ընդդիմադիր պատգամավորները մեղադրանքներ են հնչեցրել տարբեր ուղղություններում Կառավարության վարած քաղաքականության վերաբերյալ: Իշխող ուժի ներկայացուցչի գնահատմամբ էլ Կառավարության ծրագրի կատարողականը կունենա պատմական նշանակություն, քանի որ այն իրական Հայաստանի Հանրապետության իրական կառավարության իրական ծրագրի իրական կատարման մասին է:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը վկայակոչել է տարբեր ժամանակներում ընդդիմության հնչեցրած իրարամերժ տեսակետները եւ վստահեցրել. «Մենք ունենք բազմաթիվ մարտահրավերներ, բայց չկասկածեք, որ Հայաստանին սպասվում է բարեկեցիկ ու անվտանգ ապագա: Հայաստանի կառավարությունն անում է եւ կանի ամեն ինչ, որ երաշխավորենք մեր իրական հայրենիքում մեր անվտանգ եւ բարեկեցիկ կյանքը»:

Արտահերթ ելույթում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ընդդիմադիր գործընկերների՝ իշխող ուժի իրականացրած քաղաքականության վերաբերյալ քննադատական դիտարկումներին, այդ թվում՝ ՀՀ տարածքներ հանձնելու մասին եւ եւս մեկ անգամ փաստել. «Ոչ ոք չի կարող ՀՀ 29,743 քկմ-ից տարածք հանձնի: Ոչ մեկը դա չի քննարկում»:

Անդրադառնալով ՀՀ վարչապետի ելույթին՝ ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է՝ այն բովանդակալից էր եւ վստահություն հայտնել, որ քաղհանրությունը եւ հասարակությունն այն կուսումնասիրի շատ ավելի խորքային: «Ակնհայտ է, որ դժվար է, ակնհայտ է, որ շրջադարձային ելույթ էր: Մի կարեւոր արձանագրում եմ ուզում անել՝ մենք պետք է ամեն ինչ անենք, որ սխալները չկրկնենք: Այո՛, եկել է մեր սխալները սրբագրելու ժամանակը: Նույն սխալն անընդհատ չենք կարող անել, առավել եւս, որ այլընտրանք չունենք ուղղակի»,- եզրափակել է ելույթը ՀՀ ԱԺ նախագահը:

«Հայաստանի Հանրապետությունը կա, լինելու է ուժեղ պետություն՝ ինքնիշխան, տարածքային ամբողջականությամբ: Մենք ունենալու ենք հստակ գծված սահմաններ, մենք ունենալու ենք հզոր բանակ եւ այժմ էլ ունենք: Մենք անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք պաշտպանել մեր տարածքային ամբողջականությունը, եւ ամբողջ աշխարհը ճանաչում է այդ տարածքային ամբողջականությունը»,- ընդդիմադիր գործընկերների ելույթներում հնչած տեսակետների մասին խոսելով՝ արձանագրել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Նրա կարծիքով հասնելու ենք այն իրողությանը, որ խաղաղությամբ ունենալու ենք մեր տարածքում արժանապատիվ ապրելու եւ արարելու իրավունք:

Զեկույցի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ԱԺ խմբակցությունները:

«Պատիվ ունեմ» խմբակցության անունից ելույթ ունենալով՝ Աննա Մկրտչյանն անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության պատգամավորների ելույթներին, ներքաղաքական իրավիճակին եւ տարաձայնություններին:  Պատգամավորը քննադատել է իշխանությունների վարած քաղաքականությունը:

«Հայաստան» խմբակցության բացասական դիրքորոշումը զեկույցի վերաբերյալ ներկայացրել է խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:  «Ներկայացված զեկույցը ոչ թե Կառավարության ծրագրի կատարման, այլ, ավելի շատ, հակասությունների եւ, կարելի է ասել, չկատարման մասին է»,- ասել է նա՝ նշելով, որ զեկույցի բովանդակությանը ծանոթանալով՝ իր մոտ տպավորություն է ստեղծվում, թե Կառավարությունը կարծես մոռացել է 2021-2026 թվականների ծրագրի, դրա հիմնական դրույթների ու բովանդակության, սահմանված նպատակների, ժողովրդին տված խոստումների մասին:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել Հայկ Կոնջորյանը: Խմբակցության ղեկավարն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ընդդիմադիր գործընկերների ելույթներին, նշել նախկին իշխանությունների գործունեության ընթացքում եղած սխալները, ընտրակեղծիքները եւ այլն: «Հայաստանի մասին ձեր պատկերացումը, հարգելի՛ գործընկերներ, ծայրագավառի մասին պատկերացում է: Դուք Հայաստանը տեսնում եք որպես ծայրագավառ, ձեզ էլ տեսնում եք որպես ծայրագավառապետ: Բայց Հայաստանը չի լինելու  ծայրագավառ, Հայաստանը լինելու է ինքնիշխան, անկախ պետություն: Եվ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու կառավարող մեծամասնությունն ամեն բան անելու են դրա համար: Եվ մենք գնահատում ենք Կառավարության ծրագրի 2023 թվականի կատարողականը որպես այս ճանապարհին միտված աշխատանք: Այս մարտահրավերներն ունեն  պատասխանի անհրաժեշտություն, եւ մենք շարունակելու ենք միասնաբար պատասխանել այդ մարտահրավերներին»,- ամփոփելով ելույթը՝ ընդգծել է Հայկ Կոնջորյանը:

Եզրափակիչ ելույթում ընդդիմադիր պատգամավորների՝ ոլորտային քննադատություններին է անդրադարձել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Շնորհակալություն հայտնելով ԱԺ պատգամավորներին կարեւոր եւ բովանդակային քննարկման համար՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթում նշել է, որ ցանկացած կառավարության, իշխանության համար կարեւոր է լսել նաեւ այլընտրանքային, ընդդիմության կարծիքը: Երկրի վարչապետն ընդգծել է, որ պատգամավորների ելույթներում հնչած բազմաթիվ հարցերի վերաբերյալ կոնկրետ հարցեր է հասցեագրել եւ նախարարներին հանձնարարականներ տվել:

«Այս երկու օրերի քննարկումն առարկայացրեց բանավեճը պատմական Հայաստանի եւ իրական Հայաստանի հայեցակարգերի միջեւ»,- արձանագրել է Նիկոլ Փաշինյանն ու մանրամասն խոսել այս հայեցակարգից բխող անվտանգային խնդիրների ու մարտահրավերների, սահմանազատման գործընթացի մասին: «Պետական սահմանից ավելի հուսալի իրավաքաղաքական պայման անվտանգության ապահովման պարզապես գոյություն չունի»,- շեշտել է վարչապետն ու հավելել. «Ասում են՝ այս կառավարությունը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Մենք, իրականում, Հայաստանի տարածքային ամբողջականությունն ենք ճանաչել, եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստը մեզ անհրաժեշտ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար, որովհետեւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պարփակված է Ադրբեջանով: Եթե դու չես ճանաչում Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, ասենք՝ Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի, դու չես ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը»:

Գործադրի ղեկավարը մանրամասն խոսել է արտաքին եւ ներքին մարտահրավերների, իրականացվող քաղաքականության վերաբերյալ, անդրադարձել ընդդիմադիր պատգամավորների ելույթների քննադատություններին:

«Մենք այսօր գրում ենք մեր պատմությունը, եւ իմ հիմնական զեկույցում հիմնական ուղերձը հենց դրա մասին էր, որ ժողովո՛ւրդ, եկեք դուրս գանք ուրիշների՝ մեզ համար գրած պատմությունից եւ նախ կերտենք ու զուգահեռաբար ձեւակերպենք, գրենք, ստեղծենք մեր պատմությունը: Ամենավերջին բառերն այն մասին էին, որ հենց այսօր, հենց այս դահլիճում այդ պատմությունը ստեղծվում է, այդ պատմությունը կերտվում է»,- եզրափակել է ելույթը ՀՀ վարչապետը:

Զեկույցն ընդունվել է ի գիտություն:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Պաշտոնական տնտեսական լուրեր
• Սպանդանոցներում խախտումների հայտնաբերման դեպքում դրանց գործունեությունը կկասեցվի• «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության» ծրագիր• ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը• Միկրոկազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը և դրա կիրառման հրահանգը հաստատելու մասին• ՊԵԿ ՄԴՊՎ կողմից բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք. 6 անձ ձերբակալվել է• Կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողություն, մասնավոր հատվածում կոռուպցիայի դեմ պայքար. անցկացվել է կորպորատիվ կառավարման հիմնախնդիրներին նվիրված տարեկան համաժողովը• Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում • Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է օրենսդրական նախաձեռնություններ• Նախագծով առաջարկվում է կորպորատիվ կառավարման համակարգերում ներդնել կանոնագիրք

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն